14 September 2011

Ոստիկանական սկանդալ Նյու-Յորքում.(վիդեո)

Սկանդալ West India -մ, ամենամայա Աշխատանքի օրվա կարնավալի ժամանակ.
Նյու-Յորքի ոստիկանությունը ստիպված էր քննության առնել իր երկու աշխատակիցների պահվածքը այդ շքերթի ժամանակ:
Ճիշտ է դա կոռուպցիա չէ, բայց տգեղ և վատ բան է: Բրուկլինի ոստիկանությունը չի կարծում որ ոստիկանները կատակ են արել և շարունակում է հետաքննություն անցկացնել և ուսումնասիրել NYDailyNews.com -ում հրապարակված տեղեկությունը, և Յութուբում տեղադրված տեսանյութը, հաղորդում է dailymail-ը:
Տեսանյութում երևում է որ ոստիկանները սեքսուալ բնույթի շարժումներ են կատարում իրենց առջևում պարել ցանկացող կանանց ուղությամբ, նրանցից մեկը նույնիսկ "գրոհում է" մի գրեթե մերկ կնոջ վրա, նրանց մոտ գտնվող մի քանի ոստիկան ուրախանում են իրենց ընկերների արարքի վրա:
Պարուհիների կողմից "պրովոկացիա" կա, որը պարզ երևում է տեսանյութում:
Բայց նրանց պրոբլեմները որտեղ մերը որտեղ, եթե այնտեղ կարող է հեռացվել, ապա Հայաստանում ոստիկանը հեծնում է ու քշում, գործ է սարքում, ծեծում է ու սպանում անմեղ մարդկանց և "ոստիկանը" խրախուսվում է, հոկտեմբերի 27-ը ԱԱԾ պետ-երկրի նախագահ դարձավ), մարտի 1 "աչքի ընկածները" պաշտոնի բարձրացում:

Շքերթ-կառնավալի պատմությունը սկսվում է 1920-ին Հարլեմից, հայտնի է նաև որպես Աշխատանքի օր անվանումով, ամենամյա է, անց կացման օրն է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը,  տեղի է ունենում Կրաուն-Հայտսում, Բրուկլին, Նյու-Յորք: Ամեն տարի շքերթին մասնակցում են 1-ից մինչև 3 միլիոն մարդ:
Բլոգից նյութեր վերցնելուց հղումը դեպի նյութի հասցեն պարտադիր է
Post a Comment