29 September 2011

Չիկագոյի այգի-գնացքը

Չիկագոյում բնակվող նկարիչ Ջոսեֆ Բոլդուինը (Joseph Baldwin) ամենամյա «Art on Track» փառատոնին այս տարի ներկայացրել է իր այգի-գնացք նախագիծը: Նա Չիկագոյի մետրոպոլիտենի էլեկտրոգնացքներից մեկը վերածել է մի ցնցող կանաչ օազիսի: Սրահի բազիրքները և առաստաղը ծածկված են խաղողի, բաղեղի թփերով և ուրիշ տարբեր բուսականությամբ, իսկ հատակը և նստատեղերը սիզամարգերի խոտի կանաչ գորգով: Փառատոնի շրջանակներում այգի-գնացքը երթևեկում էր մետրոպոլիտենի երթուղիներով, հիացմունք պատճառելով շատ ուղևորների:
Ջոսեֆի մասնակցությունը ուղղված է հանրաճանաչ դարձնելու և հովանավոր գտնելու նրա հիմնական «Մոբիլ այգի» (The Mobile Garden) նախագծի համար: Նախագծի էությունը կայանում է նրանում  որ մետրոպոլիտենի մեկ կամ մի քանի գնացքների վագոնների վերջին միացվի այս փարթամ բուսականությամբ բաց վագոնը: Չնայած նախագիծը շրջանառվում է 2010թ. և արժանացել է մետրոպոլիտենի ղեկավարության հավանությանը, բայց դեռ հովանավոր չի գտնվել:



Post a Comment