04 October 2011

Սողանք, փլուզում Հայաստանում(լրացված)





03.10.2011 -Երեկ երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Հայաստանի Մ6 կոչվող ճանապարհատվածի 86 կիլոմետրում սողանքի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, որի հետևանքով մոտ 50 ավտոմռքենա քարերի կամ հողի տակ է հայտնվել: Սողանքի երկարությունը մոտ 130 մետր է, բարձրությունը մոտ 60 մետր: Դրա հետևանքով Այրում քաղաքը,  երկաթգծային կայարանը,  Լճկաձոր գյուղը մնացել էին առանց էլեկտրականության: Նախնական տվյալներով 8 մարդ կորած է, որոնցից 4 Վրաստանի քաղաքացի են:
Նրանք են` 1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ) 2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ) 3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ) 4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) 5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) 6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) 7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) 8.  Տիգրան անունով մոտ 25 տարեկան մի երիտասարդ: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:
Նոր փլուզում է տեղի ունեցել:
Այս պահին 5 մարդու ճակատագիր անհայտ է, որից երկուսը Վրաստանի քաղաքացի,   նախօրեին հայր և որդի Գենա Սուրմանիձեին և Նուքրի Սուրմանիձեին հաջողվել էր գտնել:
10.10.2011- Այսօր,  սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:
Այս պահին երեք մարդու ճակատագիր անհայտ է:
 11.10.2011թ. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ սողանքի գոտում հայտնաբերվել է 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:
Այս պահին անհայտ կորած են համարվում 2 անձինք` Վրաստանի քաղաքացիներ Գուրգեն Հակոբյանը եւ նրա որդին` Արթուր Հակոբյանը :
12.10.2011թ. Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում սողանքի գոտում հողաշերտի տակ հայտնաբերվել է ևս երկու դի, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:





Post a Comment