08 October 2011

Տաճարի վերևում հրեշտակ է լուսանկարվել


Այս լուսանկարը Ինգա Սմիռնովան արել է երեկոյան, Հույսի, Հավատի, Սիրո և նրանց մոր Սոֆիայի տաճարի մոտ:
Այդ երեկո Բագրատիոնովսկի բնակչուհի (Կալինինգրադ) Ինգա Սմիռնովան, ինչպես ինքն է ասում, պարզապես դուրս էր եկել խանութից գնումներ կատարելու համար:
- Ես ապրում եմ Հույսի, Հավատի, Սիրո և նրանց մոր Սոֆիայի եկեղեցու մոտակայքում,- ասում է նա,- ֆոտոապարատը ինչպես միշտ իմ մոտ էր: Ես ուսուցչուհի եմ, բայց սիրում եմ լուսանկարել, իմ արխիվում 1500 ավել լուսանկար կա: Տեսնելով գեղեցիկ մայրամուտը որոշեցի մի քանի կադր լուսանկարել:
Ինգան հավատացնում է որ նկարելու պահին ոչ մի զարմանալի բան չի տեսել: Երկնքով թռչող սպիտակ հրեշտակի պատկերը նա նկատել է հետո, երբ համակարգիչով նայել է նկարները:
- Չեմ կարող ասել որ ես չափից դուրս հավատացյալ եմ,- խոստովանում է Ինգան: -Չնայած որ շատ նման է, կարծում եմ սա օպտիկական էֆեկտ է:
Կալինինգրադի պատրիարքարանի կապերի բաժնի ղեկավար Միխայիլ Սելեզնեվի մեկնաբանությունը.
- Բարդ է հաստատապես պնդել և ասել թե ինչ է սա: Հնարավոր է սա իրոք օպտիկական էֆեկտ է: Բայց հնարավոր է - անբացատրելի երևույթ է: Կարող է հրեշտակ կամ սուրբ լինել, այլ տարածաչափությունից: Տերը մեզ նշան է ուղարկել: Ինչու և ինչի համար չեմ կարող պատասխանել: Երբեմն մենք չգիտենք պատասխանները: Ես, տեսել եմ մի երեխայի կնքելու արարողության լուսանկար. Երեխայի մոտ, որին կնքում էին հստակ երևում էր մի  հրեշտակի լուսավոր պատկեր: Ահա այսպիսի հրաշք:
Ալեկսանդր Կատերուշա, Միխայիլ Յանովսկի
http://otdixayu.blogspot.com/2011/10/blog-post_08.html
Այս թեմայով կարդացեք նաև

Հայր մեր որ յերկինս ես. արտասովոր ուղղահայաց ծիածան եկեղեցու վրա

Post a Comment