20 October 2011

Աչքերից արցունքների փոխարեն բյուրեղներ...(վիդեո)

12-ամյա Հասնա Մոհամմեդ Մասելմանին ապրում է Լիբիայում: Նա օրը 7 անգամ լաց է լինում բյուրեղյա արցունքներով: Չնայած բյուրեղները բավականին սուր են, Հասնան չի վնասվում և ցավ չի զգում: Այս անսովոր երևույթը, մասնագետները չեն կարողանում բացատրել: Այս պատմությունը սկսվել է 2006թ. մարտին: Հասնայի խոսքերով, դպրոցում գտնվելու ժամանակ տարօրինակ բան է զգացել աչքի մեջ - դա առաջին բյուրեղն էր:



ԱշխարհիՇուրջ: Աչքերից բյուրեղներ by lurerarm   Մի քանի օր անց երբ նա տանն է լինում, լսում է որ լուսամուտը թակում են, նայելով փողոցին նա տեսնում է ճերմակ նժույգի վրա նստած, սպիտակ գույնի զգեստով մի մարդու, ձիավորը աղջկան խնդրում է դուրս գալ և ներկայանում է որպես «Աստծո սուրհանդակ »:
Ձիավորը ասում է որ հենց ինքն է «մեղավոր»,  որ Հասնան «լացում» է բյուրեղի տեսքով և դա Աստծո կամքով է տեղի ունենում: Հասնայի այն հարցին թե երբ կդադարեն արցունքները, ձիավորը պատասխանում է «Երբ Աստված կամենա»:  «Սպիտակ ասպետը», ինչպես նրան անվանում է Հասնան, մի քանի անգամ էլ է երևում և խորհուրդներ է տալիս աղջկան:  Դրանցից մեկի ժամանակ նա աղջկան ասում է, որ իրենց ընտանիքը պարտավոր է ժամանակավորապես հեռանալ տանից, հակառակ դեպքում մի վատ բան կպատահի: Ընտանիքը հետևում է խորհրդին - բոլորը, բացի մի տղայից:
Հաջորդ օրը նա վթարի է ենթարկվում, չնայած տղայի մեքենան հնարավոր չի լինում վերականգնել, տղաին բացի մի քանի քերծվածքներից ոչինչ չի լինում:

Նույն օրը Հասնան հանդիպում է «սպիտակ ասպետին»: «Միթե քեզ չասացի որ ԲՈԼՈՐԸ պետք է հեռանան տանից»,- հարցնում է նա:
Կրոնական գործիչները, գիտնականները, բժիշկները չեն կարողանում բացատրել ինչպես կարող է աղջկա աչքերից բյուրեղներ դուրս գալ և միաժամանակ բյուրեղի սուր ծայրերը չվնասեն նրան:
Այս հոդվածի մշտական հասցեն http://lurerarm.blogspot.com/2011/10/blog-post_20.html
Post a Comment