22 October 2011

Անտարկտիդայի վերևում գտնվող օզոնային ճեղքը մնում է համեմատաբար մեծ

Անտարկտիդայի օզոնային ճեղքը, որը ամեն գարնանը սկսում է մեծանալ, իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 12 -ին: Նրա մակերեսը կազմել է 26 միլիոն կմ² - 26 տարվա դիտարկումներում 9 -րդ ցուցանիշն է: Հարավային բևեռում օզոնի նվազագույն քանակ է գրանցվել հոկտեմբերի 9 -ին: Դատելով ամեն ինչից, միջին արժեքով այս տարին կլինի վերջից հաշված 10 -րդ տեղում, -հուսադրող արդյունք:

Տեսանյութում 2011թ. հուլիսի1 -ից մինչև հոկտեմբերի 15 անտարկտիդաի վրայի օզոնային ճեղքի ամենօրյա վիզուալիզացիան է:

ՆԱՍԱ -ի տիեզերական թռիչքների Հոդդարդի անվ. կենտրոնից Պոլ Նյումանը բացատրում է,  որ այս տարի ստրատոսֆերայի ավելի սառը լինելու պատճառով օզոնային ճեղքը միջինից ավելի մեծ էր: Ընդհանուր առմամբ ճեղքի չափսը մնացել է մթնոլորտում օզոնաքայքայիչ նյութերի առկայության քանակի մասին ունեցած տվյալների հիման վրա արված կանխատեսման սահմաններում:
Անտարկտիդայում գարունը սկսվում է օգոստոս-սեպտեմբերին: Մի քանի ամսվա մթությունից հետո, արևը հորիզոնի վրա ավելի բարձրանալով լուսավորում է բևեռային քամիներից պտտվող սառը օդը: Արևի ճառագայթումը սառցե ամպերի ու որոշակի նյութերի քիմիական ռեակցիա է առաջացնում, որը բերում է օզոնի քայքայման: Դեկտեմբերի սկզբին այդ պրոցեսսը կորցնում է ուժը , ճեղքը դադարում է մեծանալ և գնալով սեղմվում է:

1987 թ. ստորագրվել է Մոնռեալի արձանագրությունը,  որով նախատեսվում է օզոնաքայքայիչ նյութերից աստիճանական հրաժարվում: Այդ նյութերը լայնորեն օգտագործվում են սառնարանային արդյունաբերությունում, ինչպես նաև լուծիչների և աերոզոլային տարաներում:

Սակայն այդ նյութերի մեծ մասը տասնյակ տարիներով մնում են մթնոլորտում: Համակարգչային հաշվումները ցույց են տալիս, որ ստրատոսֆերային օզոնը կարող է վերականգնվել այս դարի կեսերին, Անտարկտիդայի օզոնային ճեղքը 10-20 տարով ավելի ուշ: 

ՆԱՍԱ -ն մթնոլորտում օզոնի քանակը չափում է Aura արբանյակի վրա տեղադրված OMI հոլանդա-ֆիննական գործիքի օգնությամբ: Հոկտեմբերի 8 -ին օզոնային շերտի խորությունը կազմել է Դոբսոնի 95 միավոր:

Հոկտեմբերի 28 -ին «Aura» -ին կմիանա NPP (National Polar-orbiting Operational Environmental Satellite System Preparatory Project) արբանյակը:

Պատրաստվեց NASA տվյալներով:
Post a Comment