24 October 2011

Տոնակատարություն Ինդոնեզիայում: Թագավորական հարսանիք Յավա կղզում

Բուտանի թագավորի համեստ հարսանիքից մեկ շաբաթ անց, տեղի ունեցավ Ինդոնեզիայի հնագույն Ջոկյակարտա սուլթանության Համենգկուբուվոնո X  սուլթանի, փոքր աղջկա. Գուստի Կանենգ Ռատու Բենդարաի ամուսնությունը  -Կանենգ Պանգերան Հարիո Յուդանեգարայի հետ:  Հարսանիքը տեղի ունեցավ Յավա կղզու, Ջոկյակարտա քաղաքի պալատում և տևեց երեք օր ու գիշեր: Ինդոնեզիայի պրեզիդենտ Սուսիլիո Բամբանգ Յուդհոյոնոն և շատ ինդոնեզական միապետեր ներկա էին գտնվում այս արարողությանը:
18.10.2011թ. Նորապսակները ձիակառքով անցնում են Ջակյարտաի փողոցներով

Գուստի Կանենգ Ռատու Բենդարան և Կանենգ Պանգերան Հարիո Յուդանեգարան հարսանեկան արարողությունից հետո դուրս են գալիս 18.10.2011թ.դուրս են գալիս 

Կանենգ Պանգերան Հարիո Յուդանեգարան ժամանում է հարսանեկան արարողության պահին 18.10.2011թ
Գուստի Կանենգ Ռատու Բենդարան, Ջոկյակարտաի դարպասների մոտ, թագավորական պահապանների շրջապատում, հարսանեկան արարողության ժամանակ լվանում է փեսացուի. Կանենգ Պանգերան Հարիո Յուդանեի ոտքերը 18 հոկտեմբեր 2011 թ.

Ջոկյակարտաի սուլթան Համենգկուբուվոնո Х և նրա կինը Գուստի Կանենգ Ռատու Հեմասը (աջից երկրորդը) Ջոկյակարտայի պալատում 17.10.2011թ.

Կանենգ Պանգերան Հարիո Յուդանեգարան Ջոկյակարտաի պալատում նստել է իր ապագա աներոջ Համենգկուբուվոնո X կողքին, 18 հոկտեմբեր 2011թ..

Զամբյուղներում զոհաբերություններ են 17.10.2011թ.



Հարսնացուի ընկերուհիները հայելի և այլ ավանդական մաքրման արարողության առարկաներ են բերում, թագավորական հարսանիքից մեկ օր առաջ 17.10.2011թ.

Գուստի Կանենգ Ռատու Հեմասը ջուր է լցնում իր աղջկա Գուստի Կանենգ Ռատու Բենդարաի վրա , մաքրման ավանդական արարողության ժամանակ, հարսանիքից մեկ օր առաջ  17 հոկտեմբեր 2011 թ.

Գուստի Կանենգ Ռատու Բենդարան, հոտավետ ջրերով լվացվում է, մաքրման ավանդական արարողության ժամանակ, 17 հոկտեմբերի 2011թ. .

Նուրբաեթի Հելմին աջից) գրկում է ապագա հարսնացուին, մաքրման ավանդական արարողության ժամանակ, Ջոկյոկարտաի պալատում:
Post a Comment