26 October 2011

Իրան, Հորմոզգան



Մինչ այսօրվա բուն նյութին անցնելը, փոքրիկ ակնարկ մեր հարևան և բարեկամ պետության մասին:

Տնտեսություն.
 Համաշխարհային բանկի տվյալներով` Իրանի ՀՆԱ ընդհանուր ծավալը կազմում է 832 մլրդ դոլար/2009թ/, այդ ցուցանիշով Իրանը աշխարհի 180 երկրների մեջ գրավում է 17-րդ տեղը:
Հայերը Իրանում.
1999թ. տվյալներով` հայերի թիվն Իրանում կազմում էր 200 հազար, սակայն վերջին տարիներին բուռն թափով արտագաղթ է նկատվում: Մասնագետների տվյալներով` այժմ հայ համայնքի թիվը 100-120 հազար է, այլ տվյալներով` 60-70 հազար: Շատ իրանահայեր գաղթել են Հայաստան:
Հորմոզգան-Իրանի 31 մարզերից մեկը: Գտնվում է երկրի հարավում, Պարսից ծոցի ափին: Մարզի մայրաքաղաքը Բենդեր-Աբբաս նավահանգիստն է: Մարզի մեջ են մտնում Պարսից ծոցում գտնվող 14 կղզիներ, ափի երկարությունը 1000 կմ է: Բնակչությունը 1,5 միլիոն մարդ է:  Այս մարզը հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ երկու ազատ առևտրի գոտի կա: Մեկը Քիշ կղզում մյուսը Քեշմ կղզում: Այս պահին Հորմոզգանում 11 գործող նավահանգիստ կա: Մարզում կա 5 ներքին և 3 միջազգային օդանավակայան: Մարզում զարգացած է գյուղատնտեսությունը: Երկրի ձկան որսի 30% բաժին է ընկնում այս մարզին:  Կլիման շատ շոգ և խոնավ,  ամառը հաճախ ջերմաստիճանը անցնում է  50°С, տարվա բոլոր եղանակներին տեղումների քանակը քիչ է: Այստեղ,  1272 թ. և 1293 թ. Բենդեր-Աբբաս նավահանգիստ է այցելել Մարկո Պոլոն և պատմել  պարսկական զարդեղենի, նաև Հնդկաչինից բերվող փղոսկրի և մետաքսի, Բահրեյնից մարգարիտների զարգացած առևտրի մասին:  ( XIV—XVII դդ. այս շրջանում գոյություն է ունեցել Օրմուզ պետությունը, կարևոր տեղ գրավելով ռեգիոնալ առևտրի ասպարեզում):  Նկարների սկզբնաղբյուրը.



Ձկնորսական նավ
Լաֆթ նավահանգիստը հայտնի է իր բադղիրաներով /հողմ. աշտարակ/
Քեշմ կղզին ափամերձ մանղրովե թփերով
Հունական նավ Քիշ կղզու մոտ /դեռ 1966թ. դեմ է առել այս ծանծաղուտում/
Մզկիթի դուռ Լաֆթ նավահանգստում
Նավակները մեկնում են ձկնորսության
Ձկնորսները Քեշմ կղզում

Պարսից ծոցի դելֆինները
Օրմուզ կղզու լողափը
Ազվա - հորմոզգանյան նավաստիների արարողություն
Բենդեր-Կոնգե կղզի, ջուրը այս կերպ են ամբարում


Մարզում մոտ 70 տեսակ արմավ է աճեցվում.
  
Post a Comment