27 October 2011

Կարեն Կարապետյանի փոխարեն Տարոն Մարգարյանը

Համացանցում լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի փոփոխության մասին, ըստ այդմ նա իր մտերիմներին ուղղակի ասել է, որ այլևս չի կարող աշխատել Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ։
Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել,  որը Սերժ Սարգսյանը  դեռ չի ստորագրել.,-  գրում է http://ankakh.com -ը:
Մոտ 20 րոպե առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաստատել է Կարեն Կարապետյանի հեռանալու և այլ աշխատանքի անցնելու մասին լուրերը։ 
Քիչ առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաստատել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այլ աշխատանքի անցնելու մասին լուրերը: 

Մինչ ձեր հետ փորձում էինք հասկանալ քաղաքապետի փոփոխության հնարավոր զարգացումները, շաբաթը ուրբաթից շուտ եկավ և այս ավելի վաղ տպված գրառումը ստիպված եղա լրացնել: Շարունակենք ընթերցել ինչ են այս կապակցությամբ ավելի վաղ տպել լրատվամիջոցները:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.- «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւս հայտնի է, որ նման հարց կա օրակարգում, եւ հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստերին` հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հնարավոր է իրենց հետ կանչեն եւ նշանակեն Երեիանի քաղաքապետ:»:
iLur.am-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը Երևանի ներկայիս փոխքաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը կդառնա Երևանի քաղաքապետ,    iLur.am-ի տեղեկություններով, հենց Տարոն Մարգարյանն է լինելու ՀՀԿ շտաբի պետը Երևանում։
28.10.2011թ. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հեռուստատաեթերով հայտարարեց, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ և անձնական պատճառներից ելնելով։ Տեսանյութ.
Post a Comment