22 October 2011

ROSAT Ուղեծրային աստղադիտակը ընկնում է Երկրի վրա

Գերմանական ROSAT տիեզերական ռենտգենյան աստղադիտակը արդեն այս գիշեր կարող է ընկնել Երկրի վրա,- հաղորդում է DLR աէրոտիեզերական գործակալությունը, ժամը 01:42(Երևանի ժմ) տվյալներով, արբանյակի ընկնումը սպասվում է շաբաթ ժամը 23:00երվ. մինչև կիրակի 16:00երվ.:

Համաձայն մասնագետների որոնք միկրոբլոգ են բացել այս առիթով, մինչ ապարատի մուտքը տամոսֆերա մնում է մոտ 16 ժամ: Ներկա պահին ապարատի ուղեծրի բարձրությունը կազմում է 170 կմ: Գիտնականները նշում են, որ եթե արբանյակի մնացորդները հասնեն Երկրի մակերևույթին,  ապա կընկնեն 80 կիլոմետր լայնության շառավղով:


ROSAT ուղեծրային աստղադիտակի քաշը մոտ 2.4 տոննա է:Սպասվում է որ Երկրի մակերևույթին կհասնեն ընդհանուր 1.6 տոննա զանգվածով մոտ 30 կտոր: Հնարավոր ընկնելու վայրն է Բեռլինից մինչև հարավային Հրո Երկիր արխիպելագ:

ROSAT պատրաստվել է DLR կողմից և ուղեծիր է ուղարկվել ՆԱՍԱ -ի կողմից 1990թ.: Այն իսկզբանե նախատեսված էր 18 ամսվա աշխատանքի համար, բայց հաջողվեց աշխատեցնել մինչև 1999թ., ինչպես հաղորդվում է այժմ աստղադիտակը չունի ընկնելու վայրը ղեկավարելու
համար պիտանի շարժիչներ և DLR թռիչքի կառավարման կենտրոնի հետ կապ հաստատելու հնարավորություններ:
ROSAT կտորների ընկնելուց Երկրի բնակիչներից որևէ մեկի տուժելու հավանականությունը գնահատվում է1:2000 :
Post a Comment