11 November 2011

ՆԱՍԱ. Նոր մարսագնացը Կարմիր մոլորակ կուղարկվի նոյեմբերի 25 -ին:

Նոր մարսագնացը Կարմիր մոլորակ կուղարկվի նոյեմբերի 25 -ին, ժամը 10:25 մինչև 12:08 ԱՄՆ արևելյան ափի ժամանակով /20:25 ից 22:08 Երևավ./ Ֆլորիդայի նահանգի Կանավերալ տիեզերակայանից: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է ՆԱՍԱ -ն:


Թռիչքի թույլատրելի հետաձգումը մինչև դեկտեմբերի 18, հակառակ դեպքում պետք է սպասել ևս 2 տարի, քանի որ Երկրի և Մարսի միջև միմյանց նկատմամբ բարեհաջող դասավորված այսպես կոչված տիեզերական լուսամուտը - բացվում է 26  ամիսը մեկ:

Մարսագնացը, որին տրվել է "Կյուրիոսիթի" անունը, ենթադրվում է որ 2012թ. օգոստոսին վայրէջք կկատարի Հեյլ  խառնարանի շրջանում: Սարքը պետք է ճամփորդի մեկ մարսյան տարի, որը հավասար է երկու երկնային տարվա, այդ ընթացքում անցնելով 20 կմ:

Նոր մարսագնացը "Ֆոլկսվագեն" ավտոմեքանայի չափսերի է- երկարությունը հասնում է 2,8 մետրի, քաշը 900կգ-վեցանիվանի գիտական լաբորատորիան երկու անգամ ավելի երկար և 5 անգամ ավելի ծանր է Մարս մոլորակի վրա ուղարկված ՆԱՍԱ ի նմանատիպ սարքերից: Մարսագնացին էներգիայով կապահովի պլուտոնային աղբյուրը:

"Կյուրիոսիթի"  առջև նույն խնդիրն է դրված ինչ իր նախորդների – մոլորակի վրա երբևիցե տեղի ունեցած կյանքի հետքեր հայտնաբերելը: Նրա վրա 10 տարբեր գիտական սարքեր են տեղադրված, այդ թվում Ռուսաստանում նախագծված մի նեյտրոնային գեներատոր, որը թույլ է տալիս հողի մեջ որոշել ջրի գոյությունը:
”"Կյուրիոսիթի" մեզ կհասցնի շատ կարևոր գիտական տվյալներ և Կարմիր մոլորակը մարդու կողմից ուսումնասիրելու-յուրացնելու յուրատեսակ սկիզբ կհանդիսանա”, –  ասել է ՆԱՍԱ նախկին պետ Չարլզ Բոլդենը:

Ծրագրի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment