12 November 2011

Ինչու՞ է վարչապետը դժվարանում պարզ խոսել

Իմ ուշադրությունը facebook -ում գրավեց այս տեսանյութի "վրչոն ցխվելա", "տրաքած տիկոն"- նմանատիպ այլ մեկնաբանություներով լի շարքը:
Այս տեսանյութը հայտնվել է Յութուբում և ջնջվել, բայց մենք հասցրեցինք ձայնագրել: Այս տեսանյութում մոնտաժ չեմ տեսնում, վարչապետի խոսալու պահին կարելի է նկատել ներկաներից ոմանց զարմացած հայացքները:
Հատկանշական է որ վարչապետը իր պետական ծառայությունների ողջ ժամանակահատվածում միշտ աչքի է ընկել մանկամտությամբ ու սկանդալային տարաբնույթ գործողություններով:
Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն - նրա մեծ կոմբինատորին հատուկ գաղափարներից, երբ տարածաշրջանի երկրների Համախառն ազգային եկամուտները ՊՄԳ դոլարով. Թուրքիայի 1 տրիլիոն 231 միլիարդ դոլար է, Իրանինը 833 միլիարդ դոլար, Ադրբեջանինը 82 միլիարդ դոլար է, Վրաստանինը 24 միլիարդ դոլար - ՀԲ բոլորին մատչելի տվյալներ են:
Հիշենք երբ նա 2003թ. Հայաստանի պատմության մեջ իրականացրեց իր մեկնաբանելով Հայաստանի ամենախելոք գործարքը. -Վաճառքի հանեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը` 1 տոննա 400 կիլոգրամ - դա վաճառեց 17 միլիոն 800 հազար դոարով:  Որից հետո ոսկին 4-5  անգամ թանկացավ:
Զարմանալի չէ նրա վարչապետությամբ վերջին երեք տարիներում Հայաստանի արտաքին պարտքի 3  անգամ ավելացումը:

Տ.Սարգսյանի հարբած ելույթը by lurerarm
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment