15 November 2011

Սյունիքի մարզպետը հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա:/վիդեո/

14. 11. 2011. Այսօր "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցում, ժամը 17:30 սահմաններում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը /հայտնի է նաև Լիսկա անունով/ տեսնելով որ գործարար կինը նախասրահում մենակ է, հարձակվել և ծեծել է  Սիլվա Համբարձումյանին: Բարեբախտաբար մոտակայքում են գտնվել պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը, հակառակ դեպքում, տիկին Համբարձումյանի խոսքով, Լիսկան ոտքերի տակ կտար իրեն: Միջադեպից հետո slaq.am-ին հարցազրույց է տվել Սիլվա Համբարձումյանը` դիտեցեք այդ տեսանյութը:
Անցած շաբաթ Ս. Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ և տեղափոխել Սուրեն Խաչատրյանին պատկանող Գեղվա ձոր հանքավայր։  Գործարար կինը հայտնել էր նաև որ հանքը խլել են իր ձեռքից:
Post a Comment