19 November 2011

Ծխող օրանգուտանը

Մալայզիաի արագ աճող տնտեսության /ՀՆԱ 237 մլրդ. դոլար 2010թ./ շնորհիվ երկիրը հայտնվել է ամենահարուստ երկրների շարքում: Այնուամենայնիվ, Nature Alert համաշխարհային կազմակերպության տվյալներով, Մալայզիայի գազանանոցները գտնվում են ամենավատ վիճակում: 
Վերջին հետազոտության ընթացքում, որ անց են կացվել երկրի 10 գազանանոցներում, հայտնաբերվել են մի քանի ահավոր փաստեր. կենդանիները պահվում են կեղտոտ տարածքներում, նեղ վանդակներում, շատ վանդակներում կենդանիները տառացիորեն չեն կարողանում շարժվել, մի քանիսում խմելու մաքուր ջուր չի եղել, առանձին կենդանիների մոտ ուժ չի եղել հայտնվելու այցելուների առջև:

Ամենասարսափելի դեպքերից մեկն է - օրանգուտան Շիրլիի պահվածքը, որը մշտապես մուրացկանություն էր անում, այցելուներից վերցնելով չհանգցված սիգարետների մնացորդները, որպեսզի բավարարի իր ծխախոտային կախվածությունը: Նա մշտապես ձեռքերը դուրս է հանում ճաղերի արանքից, զբոսաշրջիկների մոտից ծխախոտներ թռցնելու համար և պրակտիկորեն video ողջ օրը ծխելով է անցկացնում:


Որոշ այցելուներ ըստ երևույթին զվարճալի են համարում նրա ծխելը, քանի որ անտեսում են նրա վանդակին փակցված "ծխելը արգելվում է" ցուցանակը և սիգարետի մնացորդներ են նետում նրան:

Երբ ծխելու բան չի ունենում, 25 տարեկան օրանգուտանը սկսում է իր մոտ նետված հանքային ջրերի ալյումինե բանկաները և այլ անպետք առարկաներ ծամել:

Բի-Բի-Սի հաղորդում է որ Մալայզիաում արդեն սկսվել է Շիրլիի բուժումը ծխելու կախվածությունից:

Հիշեցնենք, անցյալ տարվա հոկտեմբերին ՀԱՀ -ում, Բլումֆոնտեյնա գազանանոցում վախճանվեց հայտնի ծխող, շիմպանզե Չարլին:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment