26 November 2011

Դուբայ

Հոդվածում բերված բոլոր թվերը վերցրել եմ Համաշխարհային բանկի, «Համաշխարհային զարգացման ցուցանիշներ» -ից:
Բոլոր նկարները ընտրել եմ livejourna օգտատեր m marat 
2011թ.  նոյեմբերին Դուբայի ճամփորդության ժամանակ ուղաթիռից կատարած նկարների անձնական հավաքածուից:
Դուբայ Արաբական Միացյալ Էմիրաթների ամենամեծ քաղաքն է: ԱՄԷ -ի բնակչությունը 4,8 միլիոն մարդ /2006թ./, որոնց մեծ մասը (մոտ 70 %) — հարավային և հարավ արևելյան ասիայի երկրներից աշխատելու համար ժամանած բնակչություն:

2010թ. երկրի բնակչությունը կազմել է 7,5 միլիոն մարդ, համեմատության համար 2000թ. այս երկրի բնակչությունը ըստ Համաշխարհային բանկի տվյալների ուղիղ հավասար է եղել այդ թվականի Հայաստանի բնակչության թվին և կազմել է 3 միլիոն 33 հազար մարդ /տես/:

ՀՆԱ ծավալը 2009թ. 230 միլիարդ դոլար:

Դուբայ /բնակչ. ավելի քան 2,5 միլիոն մարդ/:
Յուրատես
ակ դուբայական Մանհեթեն, այս փողոցի վրա  տեղաբախշված են Դուբայի համարյա բոլոր երկնաքերերը:

"Կղզիների աշխարհ" արշիպելագ:
Արմավենու կղզին և "Ատլանտիս" հյուրանոցը:
Արմավենու կղզին:
Այս կղզին պատկանում է Միխայիլ Շումախերին: Երբ Շումախերը պաշտոնապես հայտարարեց որ թողնում է Ֆորմուլա-1, շեյխը որ նրա երկրպագուն է, որպես երախտիքի նշան և արժանիքի համար նրան է նվիրում այս կղզին: Երկու տարի անց Շումախերը հայտարարեց որ նորից վերադառնում է Ֆորմուլա-1, սակայն ասաց որ իր կղզին ոչ ոքի չի վաճառելու և հնարավոր է երբեմն այստեղ է ապրելու:
Ըստ լուրերի այս "կահավորվող" կղզում պետք է Պամելա Անդերսոնը բնակվի: Նկարից երևում է Պամելան կարգադրել է կղզում շատրվան տեղադրել: Եթե Միխաիլը և Պամելան ընկերանան հնարավոր է "Ախթամարի" նման կարող են միմյանց մոտ լողալ, դոլչե վիտա:
Աշխարհի ամենաբարձր շինությունը - Burj Khalifa, բարձրությունը 818 մետր է:  Այս շենքի ամենավերևի 145 -րդ հարկ է այցելել և ցանկանում է այդտեղ տարածք ձեռք բերել Թոմ Կրուզը: Նկարից երևում է նաև որ Դուբայում դեռ բավականին իրացման տարածքներ գոյություն ունեն: Այս պահի դրությամբ Դուբայում երկնաքերերի մոտ 70 տոկոսը կառուցման ընթացքի մեջ է:


Նկարում Դուբայի ազգային զբոսայգին, որի տարածքի մի մասը հատկացված է գոլֆ-ակումբներին: Զբոսանավերի կայանատեղի:
Այս նկարը կգնահատե «Prince of Persia» – խաղի երկրպագուները, հին արաբական ձևավորումով շրջան, Madinat Jumeira հյուրանոցը, մոտ է   «Առագաստին» /Burj al Arab հյուրանոց/:
Հեռավոր պլանում նշմարվում է Դուբայի միջազգայի օդանավակայանը, նկատելի է նաև որ Դուբայում շատ են մզկիթները:
Ջրային փոխադրամիջոցների խցանում, աջ կողմում տեղաբախշված է Rolex Towers:


Կարող եք ձեզ զգալ ինչպես Վենեցիայում, Դուբայում ծովային և գետային հաղորդակցությունը լավ զարգացած է:
Ձախ կողմից առաջինը - միջազգային առևտրի կենտրոնի շենքը, Դուբայի առաջին երկնաքերն է: Նկարում կարելի է այլ  խոշոր քաղաքների նշանավոր շենքերի նմանությամբ շենքեր նկատել:

Դուբայում շատ գեղեցիկ երկնաքերեր կան, նկարում Vendetta Business Center (ձախից առաջինը) և «Infra green tower» (կենտրոնում)

Աշխարհի ամենաբարձր և ամենաշքեղ հյուրանոցը- Burj al Arab: Այս հյուրանոցը հայտնի է նաև իր տիեզերական ներքին հարդարանքով, ծառայությունների բարձր մակարդակով և թանկ գներով:

Արմավենու կղզին - մասնավոր կարիքների կամ շահի համար արհեստականորեն բարձրեցված կամ կառուցված կղզի է: Ամեն մի   «ճյուղում» արդեն կանգնեցվել են թաունհաուսներ, տարբեր զվարճանքների տեսակների կառույցներով, միջին գները կղզում ըստ հարմարությունների մոտ 1 միլիոն դոլարից /բարձրահարկ շենքերում/  2,5 միլիոն դոլար և ավելի /անձնական լողափերով/:
2001թ. սկսված Արմավենու կղզու աշխատանքների ընդհանուր արժեքը անցնում է 12,3 տրիլիոն դոլարից, աշխատանքների համար ներգրավվել են մոտ 40 հազար աշխատող, հիմնականում Հարավային Ասիայից:
Կղզում կա 25 հյուրանոց, վերջում գտնվում է վերը նշված "Ատլանտիս" հյուրանոցը, իր շքեղությամբ, ճոխությամբ երկրորդն է Դուբայում :


Մեջբերումներ անելիս հղումը lurerarm blog պարտադիր է:

Post a Comment