27 November 2011

Հոգեբանները պարզել են թե ինչու կանայք չեն սիրում կարճ հագնված "ցեղակիցներին"

Global Look Press 25 նոյեմբերի 2011թ.

Կանայք բնության կողմից այնպես են ծրագրավորված, որպեսզի թշնամաբար տրամադրվեն իրենց նմաններին, ասվում է նոր հետազոտությունում, Aggressive Behaviour ամսագրի նոր համարում: Գիտնականները այդ մտքին եկել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են հետերոսեքսուալ կանանց վարքագիծը: Հետազոտողները ստուգել են, թե ինչպես են կանայք արձագանքում այն կանանց վրա, որոնք խիստ, ավանդաբար կամ սեռական գրավիչ և սեքսուալ են հագնված, գրում է The Daily Mail:

19 ից 23 տարեկան 46 կանանցից բոլորը, բացի երկուսից, առավել կոպիտ և սուբյեկտիվ են  արձագանքել այն կանանց, որոնք կրում են կարճ շրջազգեստ, բարձրակրունկ կոշիկներ և սվիտերներ: Հետազոտության համահեղինակ Տրեյսի Վելանկորտը The Globe and Mail տված հարցազրույցում պատմել է, "փորձի մասնակիցները ենթադրել են, որ բացահայտ հագնված կանայք պատրաստվում են սեռական կոնտակտի մեջ մտնել, կամ պարզապես ոչ դուրեկան և ոչ հաճելի են գնահատել նրանց արտաքինը իրենց մեկնաբանություններում:"

Վելանկորտը ընդգծել է, որ նման պահվածքը պայմանավորված է էվոլյուցիոն գործընթացներով: Կանայք, որոնք ցուցադրում են սեքսի մատչելիությունը, խախտում են չգրված օրենքը, որի համաձայն սեքսի ոչ մատչելի լինելը թույլ սեռին ուժ է հաղորդում, չէ որ տղամարդիկ ձգտում են դա ստանալ: Հետևաբար, "ցեղակիցների" մոտ ցանկություն է առաջանում պատժել "օրինախախտներին":

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment