08 November 2011

Հայաստանի օլիգարխները ավելի քիչ են հարկեր վճարում:

1000 խոշոր հարկատուների  ցանկը ուսումնասիրելով «ՀԺ»-ն պարզել է, որ հայտնի օլիգարխներին պատկանող բազմաթիվ ընկերություններ օրեցօր ավելի քիչ են հարկեր վճարում:
«Օրինակ, անցած տարվա առաջին 9 ամիսների համեմատությամբ, այս տարվա նույն ժամանակահատվածում ավելի քիչ հարկեր են վճարել Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Նատալի Ֆարմը», Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին պատկանող «Տոյոտա Երևան», ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին», Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Ցեմենտ», ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող «Ապեյրոն» և բազմաթիվ այլ ընկերություններ:
Նայեցեք նաև Հայաստանի 20 ամենախոշոր հարկատուները


Բացի այդ, եթե առավել խոշոր հարկատուների վճարած հարկերից հանենք հանքահումքային արդյունաբերությունում աշխատող ձեռնարկությունների վճարած հարկերի ավելացումը, ինչը պայմանավորված է գունավոր մետաղների միջազգային գների աճով, ապա ակնհայտ կդառնա, որ ամենախոշոր հարկատուների մասնաբաժինն ընդհանուր հարկերի մեջ գրեթե չի ավելացել»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի բացառում, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատու ընկերությունների` անցած տարվա առաջին 9 ամիսների համեմատությամբ այս տարի պակաս չափով հարկեր մուծելու պատճառը կարող է նրանց ապրանքաշրջանառության ծավալների պակասեցումը լինել: Նման տեսակետ տնտեսագետը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Չի բացառվում, որ նման բան պատահած լինի` թեկուզև պաշտոնապես ներկայացվում է, որ դեպի Հայաստան ներկրումներն անցած տարվա համեմատ աճել են: Իսկապես, կարող է այնպես լինել, որ ցուցակում ընդգրկված ընկերությունների արտադրական կամ ապրանքաշրջանառության ծավալները պարզապես փոքրացած լինեն»,- նկատեց տնտեսագետը:

Բլոգից մեջբեջումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment