23 November 2011

Ստեղծվել է լուսատու նյութ...

ԱՄՆ Ջորջիայի համալսարանի (University of Georgia) մի խումբ գիտնականներ, պնդում են, որ իրենց հաջողվել է ստեղծել մի նյութ որը մեկ րոպե մնալով արևի տակ ընդունակ է մոտ 15 օր մթության մեջ լույս արձակել: Մանրամասները տպագրված են Nature Materials ամսագրում:

Խումբը ենթադրում է որ այն կիրառություն կգտնի զինված ուժերում և նոր բարձր արդյունավետությամբ արևային էլեմենտների աղբյուրի հիմքը կդառնա: Գիտնականները  նաև գտնում են, որ այս եղանակի նկատմամբ ունիվերսալ նյութը կարող է կիրառություն գտնել բժշկական ախտորոշումներում:

Նոր նյութի հիմքում ընկած է լավ հայտնի եռավալենտ քրոմը, հալլոգերմանատ ցինկի թույլատրելիությամբ: Սովորական վիճակում քրոմի իոնները ընդամենը մի քանի վարկյան են ինֆրակարմիր լույս ճառագում «լույս առաջացնող» նյութի, օրինակ արևի լույսի հետ կոնտակտի մեջ մտնելուց հետո: Ցինկի հալլոգերմանատը առաջացնում է «ծուղակների լաբիրինթոս», թույլատրելով էներգիային երկարաժամկետ — մինչև 360 ժամ միջակայքում ազատվել այդտեղից:
Գիտնականները ստուգել են նյութը տարբեր իրավիճակներում և հայտնաբերել որ այն կարող է արագորեն և բազմակի անգամներ «ինքնալիցքավորվել», անգամ երբ օրը ամպամած է կամ անձրևոտ:  Գիտնականների խոսքերով այս լուսաճառագիչ նյութը  «կրկին լիցքավորվել է ստվերում, ջրի տակ անգամ գտնվելով քլորի լուծույթում: Ֆլուորեսցենտային լամպերը նույնպես թույլ են տալիս «լիցքավորել» նյութը:
«Զինվորականները կարող են օգտագործել այն բացահայտելու — տեղավորելու մարդկանց մարդկանց կամ սարքավորումները գիշերով այնպես, որ այն տեսանելի լինի միայն հատուկ գիշերային սարքերի օգնությամբ», — ասում է հետազոտությունների կառավարիչ պրոֆեսսոր Ջենվեյ Պանը (Zhengwei Pan): Գիտնականները նյութը փորձարկել են նաև նանոմասնիկներով, կապելով դրանք քաղցկեղի բջիջներին, որպեսզի օգնեն բժիշկներին և հետազոտողներին բացահայտելու դրանք:
Հիշեցնենք որ ՄեծԲրիտանիայում փորձարկվում է ուղեղի չարորակ ուռուցքների վիրահատման նոր եղանակ: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ վիրահատությունից առաջ հիվանդին ներարկվում է 5-ամինո-լեվուլինային թթու, որը ուռուցքի բջիջներին ստիպում է ֆլուորեսցենտային սպիտակուցներ արտադրել:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment