12 November 2011

Խաշի պատրաստման եղանակը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ
Ավանդական հայկական ճաշատեսակներ
ԽԱՇ
Պատրաստման եղանակը.

 Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24 ժամ դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել խոր կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից ամենաքիչը 15 սմ վերև լինի: Խաշը պետք է եփել առանց աղի, թույլ կրակի վրա, հավաքված քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ վերածվի սպիտակ գույնի, միսը  անջատվի ոսկորից:   Մատուցելուց 3-5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել ամենատաք վիճակում:
Լցնել աղ, նախապես արգանակով լուծված ծեծած սխտոր, չորացրած լավաշ:

         Պարունակություն
300 գ. տավարի կամ 400 գ. ոչխարի ոտերի համար վերցնել 100 գ. գանձակ, 800-1000 գ. ջուր, աղ, սխտորն ըստ ճաշակի:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment