11 November 2011

Ֆոբոսը անկառավարելի է և շատ վտանգավոր /լրացված/

11.11.2011թ.-ԱՄՆ տիեզերական տարածության կառավարման համակարգի տվյալներով   "Ֆոբոս-Գրունտ "  ավտոմատ միջմոլորակային կայանը հնարավոր է Երկրի վրա ընկնի նոյեմբերի 26-ին, այս մասին հայտարարվել է ԱՄՆ ստրատեգիական հրամանատարության վերահսկողության տակ գտնվող կայքում:
10.11.2011թ.- ՆԱՍԱ -ի փորձագետները զգուշացնում են որ եթե Ռոսկոսմոսի մասնագետներին չհաջողվի վերահսկել կայանի ղեկավարումը և այն ուղեծրից դուրս գա, ապա  "Ֆոբոս-Գրունտ" -ը կլինի երբևիցե Երկրի վրա ընկած ամենավտանգավոր տիեզերական կայանը, քանի որ նրանում մի քանի տոննա խիստ թունավոր վառելանյութ կա:

Այս գիշեր Ռոսկոսմոսի մասնագետները առաջին փորձը ձեռնարկեցին, վերականգնելու "Ֆոբոս-Գրունտ" միջմոլորակային կայանի շարժման կառավարումը:

"Ֆոբոս-Գրունտ" -ը Բայկոնուրից ուղեծիր էր դուրս բերվել մեկ օր առաջ: Սակայն չի հաջողվել կայանը դուրս բերել դեպի Մարս թռնելու ուղեծրի վրա: Չի աշխատել շարժիչային համակարգը: Ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ծրագրային ապահովման սխալմունքի կամ կողմնորոշման համակարգի խափանման պատճառով: Կայանը փրկելու համար մասնագետները իրենց տրամադրության տակ երկու օր ունեն, քանի որ այդքան կհերիքի մարտկոցներում կուտակված էներգիան:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment