14 November 2011

Ոսկուց թանկ


Ոսկի ասելով-առաջին հերթին հասկանում ենք շքեղություն, չէ՞: Ասոցացվում է Թագավորական իշխանության և հարստության հետ:
Սակայն կան շատ ավելի թանկարժեք նյութեր քան այդ մետաղը:
Զաֆրան
Միակ նյութը այս ցուցակում, որը ավելի էժան է, քան ոսկին:
Գինը: 11,13 դոլար մեկ գրամը, զաֆրան ծաղիկն է, որը կարող է օգտագործվել որպես բնական դեղամիջոց, բուժում է ամեն ինչ` սկսած դեպրեսիայից եւ վերջացրած մենստրուալ/menstrual/ ցիկլերի խանգարումներ:


Դուք դիտում եք ոսկուց ավելի թանկ նյութերի նկարները, նկարներում պատկերված նյութերի գործածման նկարագրությունները և համեմատական գները:
Ոսկի
Գինը 56,73 դոլար մեկ գրամը:
Բացի զարդեղենի ավանդական արդյունաբերությունից օգտագործվում է էլեկտրոնիկայում,  նաև որպես հակակոռոզիոն նյութ:
Ռոդիում
Գինը 58 դոլար մեկ գրամը:
Ռոդիումը հիմնականում օգտագործվում է կատալիտիկ փոխակերպիչներում, ավտոմեքենաների ածխածնային արտանետումները նվազեցնելու համար:
Պլատին

Գինը  մոտ 58 դոլար մեկ գրամը:
Գիտական փորձերի ժամանակ օգտագործվում է որպես կատալիզատոր, նաև որպես զարդեղեն, ինչպես նաև հակաքաղցկեղային դեղամիջոցներում:

Մետամֆետամին /Methamphetamine /

Գինը: 100 դոլար մեկ գրամը
Արագորեն իր ազդեցության մեջ ներքաշող թմրամիջոց, էյֆորիայի էֆեկտ է հաղորդում, օգտագործվում է երիտասարդության շրջանում:
Ռնգեղջյուրի կոտոշ

Գինը 110 դոլար մեկ գրամը:
Իբր քաղցկեղաբուժիչ գնահատվում է Վիետնամում: Օգտագործվում է բժշկությունում նաև այլ հիվանդություների բուժման համար:

Հերոին

Գինը, բարձրորակ հերոինի մեկ գրամը կարող է մինչև 131 դոլար արժենալ:
Օգտագործվում է ներերակային, հոտ են քաշում և ծխում որպեսզի փոխեն ենթագիտակցությունը: Կարող է ջղաձգումներ առաջացնել և կոմայի մեջ գցել:
Կոկաին
 
Գինը 215 դոլար մեկ գրամը:
Ոմանք ասում են երեկույթների համար է , ոմանք որպեսզի ետ մնան վնասակար ազդեցությունից:

ԼՍԴ
Գինը, ԼՍԴ բյուրեղյա ձևով մեկ գրամի գինը 3000 դոլար է:
Ոմանք ասում են տեղափոխում է 60-ական թվականները: Անշուշտ շնորհիվ հալյուցինացիաների:
Պլուտոնիում
Գինը մոտ 4000 դոլար մեկ գրամը:
Ամեն տեսակի ատոմային սարքեր պատրաստելու համար: Գոյություն ունի պլուտոնիումի  երկու տեսակ, մեկը համարվում է ռազմական, մյուսը օգտագործվում է միջուկային ռեակտորներում:

Պաինիտ
Գինը: 9 հազար դոլար մեկ գրամը, կամ 1800 դոլար մեկ կարատը:
Համարվում է աշխարհի ամենահազվադեպ հանդիպող թանկարժեք քարը, այն օգտագործվում է  որպես բուժիչ բյուրեղ, նաև որպես զարդեղեն:


Տաֆեիտ

Գինը: սկսված 2,5 մինչև 20 հազար դոլար մեկ գրամը, կամ 500  4 հազար դոլար մեկ կարատը:
Մանուշակագույն գույնի թանկարժեք քար է,  համարվում է միլիոն անգամ ավելի հազվադեպ հանդիպող քան ադամանդը: Օգտագործվում է որպես թանկարժեք քար:
Տրիտիում
Գինը 30 հազար դոլար մեկ գրամը:
Տրիտիումը օգտագործվում է կինոթատրոններում, դպրոցներում, գրասենյակներում որպես ինքնալուսավորվող «ելքի» նշան:
Ադամանդ
Գինը 55 հազար դոլար մեկ գրամը: Անգույն ադամանդի մեկ կարատը կարող է արժենալ 11 հազար դոլար, իսկ գունավորը ավելի թանկ:
Բնական ադամանդները օգտագործվում են զարդեղենի արտադրությունում: Նաև որպես ամուր նյութ օգտագործվում է արդյունաբերությունում, գործիքների մետաղական մասերի ծայրերին ամրություն հաղորդելու համար:
Կալիֆորնիում 252
Գինը 27 միլիոն դոլար մեկ գրամը: Կալիֆորնիում 252 տարրը այնքան թանկ է որ պրակտիկապես չի գործածվում արդյունաբերությում, 1950թ. հայտնաբերելուց հետո արևմուտքում այն գործածվել է եզակի դեպքերում:

Հականյութ /Antimatter/Գինը 62,5 տրիլլիոն դոլար մեկ գրամը:Стоимость: триллиона долларов за грамм
Հականյութը ապագայում կարող է թեորիապես գործածվել այլ մոլորակներ թռչող տիեզերանավերի համար որպես վառելիք: Խնդիրը կայանում է նրանում որ նրա արտադրության համար պահանջվում են անհավանական թանկարժեք տեխնոլոգիաներ, և որպեսզի ստեղծվի գոնե մեկ գրամ, ամբողջ աշխարհից կպահանջվի մեկ ամբողջ տարի դրա համար աշխատել  ( աշխարհի երկրների մեկ տարվա համընդհանուր ՀՆԱ -ն կազմում է 65 տրիլլիոն. դոլար, ըստ  mixednews)

Մենք բացարձակ դեմ ենք որևէ թմրամիջոցի, որևէ եղանակով օգտագործմանը:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment