15 November 2011

Կանարներում նոր կղզի է աճում:

Կանարյան կղզիներ - Իսպանիայի կազմում (բնակչ.-ը 45,97 մլն. մարդ, ՀՆԱ 1,45 տրիլն. դոլար), Հյուսիսային Աֆրիկայի ափերի մոտ, դեպի արևմուտք, Ատլանտյան օվկիանոսում:
Շուտով ում ձանձրացրել է Տեներիֆե և Ֆուերտեվենտուրա կղզիները, Կանարյան կղզիներում մեկ այլ վայր ընտրելու հնարավորություն կլինի:
Իհարկե հասկանում եմ որ ցավոք սրտի Հայաստանաբնակներից շատ քչերին կարող է "սպառնալ" Կանարյան կղզիներում հանգստանալուց ձանձրույթի մեջ հայտնվելը, այդ թվում ինձ, ես ուղակի տառացիորեն փորձում եմ թարգմանել Travel Daily տրամադրած նյութը:
Ստորջրյա հրաբուխի հետևանքով Իեռո կղզու մոտ, տառացիորեն աչքի առջև նոր կղզի է աճում:


Նկարը: AP

Հրաբուխը 20 մետր բարձրությամբ մագմա է ժայթքում և այնպիսի ծուխ ու հոտ արձակում, որ անհրաժեշտ եղավ Լա Ռեստինգա գյուղի բնակիչներին արագորեն մեկ այլ վայր տեղափոխել մինչև պրոցեսսը կավարտվի: Հրաբուխի շրջանում դադարեցվել է նաև նավերի երթևեկությունը: Եռացող ջուրը և թունավոր գազերը նավերի լավագույն ուղեկիցը չեն, մանավանդ զբոսանավերի:
Մինչդեռ տեղացի բնակչությունը կանգնած է կղզուն ինչ անուն դնելու խնդրի առաջ: Ամեն դեպքում: Չնայած կարող է այնպես պատահել, որ անունը պետք չգա եթե կղզին շարունակի աճել ու միանա Իեռո կղզուն:

Չնայած կղզին չի ձևավորվել, տեղ-տեղ անգամ մագման չի սառել, բայց եվրոպական ավիաընկերությունները փորձում են թռիչքների ցուցակ կազմել և առաջինը վայրէջքի ուղիներ հաստատել ապագա օդանավակայանում:
Ճիշտ է ուղևորներին դժվար հաջողվի առանց հակագազի երկար դիմանալ: Զվարճանքների, հարմարությունների առումով նույնպես կղզում խնդիրներ կան, իսկական դրախտ է միայն էքստրեմալների համար:


Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment