06 December 2011

Հայաստանից 1 միլիոն 200 հազար մարդ արտագաղթել է

Այս գրառումը կատարել եմ նաև Ֆէյսբուկի իմ էջում.
Երեկ վարչապետը հրապարակել է որ Հայաստանից 1 միլիոն 200 հազար մարդ արտագաղթել է.
Լ. Տեր-Պետրոսյանը ասում է որ ղարաբաղի կլանի օրոք կազմակերպած ընտրությունների ժամանակ մոտ 400-500 հազար ձայն է կեղծվում, որին կերակրատաշտակի "վերլուծագանգերը" իհարկե առարկում են.
1991թ. ընտրողների թիվը ընտրացուցակներում կազմել է 2 միլիոն 163 հազար.
2008թ. ընտրողների թիվը մոտ 400 հազարով պակասելու փոխարեն ավելացել է 156 հազարով կազմելով 2 միլիոն 320 հազար, դա նշանակում է որ 2008թ. ընտրություններին մոտ 400 հազար + 156 հազար մարդկանց ձայն կեղծվել է, համենայն դեպս այդ ձայները անվավեր չի ճանաչվել ու բոլորի համար պարզ է ում օգտին են նրանք "քվեարկել":
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment