07 December 2011

Աշխարհի վերջը հետաձգվում է տեղափոխեցին 2013 թվական:

Աշխարհի վերջը 2012 թ. համար չեղյալ է հայտարարվում, հետաձգվում է 2013 թ.:
Երկրագնդի բնակիչներին տիեզերքից նորից վտանգներ են սպառնում: Ընդ որում դրանք այս անգամ գալիս են միանգամից երկու օբյեկտներից: Արդեն եկող տարի հետազոտողները կանխատեսում են առասպելական Նիբիրուի վտանգավոր մոտեցումը մեր մոլորակին, իսկ նրա ետևից պետք է ենթարկվենք Ռաջա-Արևի /Raja-Sun/ հարձակմանը:


Նկարը: Getty Images/Fotobank
Ամերիկյան հետազոտողների կարծիքով Նիբիրուն առաջինը կտեսնեն Հարավային կիսագնդի բնակիչները:  Որը նրանց ներկայանալու է լուսավոր կետի տեսքով, իսկ 2012թ. վերջին Նիբիրուն տեսանելի կլինի նաև Երկրի Հյուսիսային կիսագնդում: Դա նման կլինի երկրորդ Արևի բայց ոչ թե դեղին այլ կարմիր գույնի:
Այն մասին, թե ինչ ազդեցություն կգործի Նիբիրուն Երկրին մոտենալով, գիտնականները առայժմ դժվարանում են ասել: Սակայն պարզ է, որ շրջադարձային պահ է լինելու 2013թ. փետրվարի 14 -ը, երբ Երկիրը անցնելիս կլինի Նիբիրուի և Արևի միջև: Մագնիսական բևեռների փոփոխության հետևանքով Երկիրը թեքվածությունը փոփոխություն կկրի, իսկ դա նշանակում, Երկրագնդի մնակիչների համար անխուսափելի են ուժեղ երկրաշարժերը և ցունամիները: Ընդ որում Նիբիրուն իր ուղեծրով Երկրից կհեռանա միայն 2014թ. հուլիսի 1 -ից:

Խորհրդավոր «սատանայական մոլորակը» դեռ 1983թ. արձանագրել են ամերիկացիներ Թոմաս Վան Ֆլանդերնսը և Ռիչարդ Հարինգտոնը, արձանագրելով անգամ դրա որոշ պարամետրեր: Մեկ այլ ամերիկացի – Ալան Էլֆորդը հայտարարեց, որ Նիբիրուի վրա մոտ 300 հազար տարի գոյություն ունի բարձր զարգացած քաղաքակրթություն:
Սակայն պաշտոնական աստղագիտության կողմից չի հաստատվում ոչ այս թեորիայի իսկությունը և ոչ էլ հենց մոլորակի գոյությունը:
Մինչդեռ այլ հետազոտողներ Երկրի բնակիչներին վախեցնում են եւս մեկ չարիքով:   Մասնավորապես, ռուսական մոլորակագետ - գիտնական Կիրիլ Բուտուսովը համոզված է, որ մեր Արեգակնային համակարգը բաղկացած է երկու աստղերի համակարգից և երրորդ մոլորակին է մոտենում մեր լուսատուի զույգ եղբայրներից մյուսը – Ռաջա-Արևը: Իր ժամանակին այս երկնային մարմինը ավելի մեծ էր զանգվածով, այդ պատճառով ավելի արագ էլ այրվել է, ասում է հետազոտողը:   Ըստ Բուտուսովի հաշվարկների, Ռաջա-Արևի մոտեցումը սպասվում է արդեն առաջիկա տարիներին: Եվ ինչպես Նիբիրուի / Nibiru/ դեպքում, այդ մոտեցումը կարող է լուրջ պատահարների հանգեցնել: Բացի այդ, Բուտուսովը պնդում է, որ մոլորակներում որոնք պտտվում են «երկրորդ Արեւի» շուրջ, կարող է քաղաքակրթություն լինել, որը 150-200 մլն տարով ավելի մեծ է երկնայինից  եւ այժմ ղեկավարում է արեգակնային համակարգի գործընթացները:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment