05 December 2011

Գլյուկոզան սպանում է քաղցկեղային բջիջները:

Global Look Press 5 դեկտեմբերի 2011թ.
Քաղցկեղային ուռուցքները թանկ են վճարում շաքարավազի նկատմամբ իրենց "սիրո" համար: Հետազոտողները մշակել են մի միջոց, որը թույլ է տալիս խաբել գլյուկոզա կլանող ուռուցքներին, ստիպելով նրանց ընտրել շաքարավազ, որը թույն է հանդիսանում նրանց համար: Արդյունքում, ինչպես ցույց են տալիս փորձերը, ինքնքասպանության տանող բջջային մեխանիզմի վրա,  հնարավոր է դառնում արտաքին ազդեցություն գործելու համար:

Կալիֆոռնիայի Համալսարանից Գայ Պերկինսի /Guy Perkins/ և Կյուսյու /Kyushu/ Համալսարանից Ռուդ Յամագուտի /Rudy Yamaguchi/ խոսքերով, քաղցկեղի բջիջները, ոչինչ չկասկածելով, շաքարավազի անվան տակ կլանում են "2-դեզօքսիգլյուկոզա": Սակայն այս շաքարավազը, բերելով "ինքնասպանության", բջիջներից վերացնում է սպիտակուսը, որոնք հանդես են գալիս բջջային մեխանիզմի պաշտպանի դերում:

Հենց որ բջիջը ենթարկվում է այս շաքարավազի ազդեցությանը,, ABT-263 նյութի միջոցով, "ինքնասպանության" բերող մեխանիզմը կարելի է ակտիվացնել գրում է New Scientist: Այսինքն, բջիջը մահանում է սպիտակուցի իհայտ գալով, փաստորեն կարգադրում են նրան սպանել իրեն:


Այս մոտեցումը կարող է աշխատել տարբեր տեսակի քաղցկեղների դեպքում, այդ թվում `լյարդի, թոքերի, կրծքի եւ արյան: Մկների վրա կատարված փորձարկումները ցույց տվեցին, որ մարդու շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղը գլյուկոզայի ազդեցության շնորհիվ բառացիորեն մի քանի օրում անհետացել է:
Հետազոտողները հույս ունեն մոտ ապագայում լիարժեք կլինիկական հետազոտություններ իրականացնել:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment