06 December 2011

Զանգվածային բողոքի ակցիաներ և բազմաթիվ ձերբակալություններ Ռուսաստանում /վիդեո/

Ռուսաստանի տարբեր քաղաքներում անարդար ընտրությունների արդյունքների պատճառով զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Մոսկվան զարթնում է, հարյուրավոր ակցիայի մասնակիցներ երկուշաբթի երեկոյան գրոհել են Լուբյանկաի վրա, ավելի քան 300 մարդ ձերբակալվել է:  "Ռուսները զարթնում են, ռուսները հոգնել են Պուտինից", -գրում է միջազգային մամուլը:
06.12.11, Մոսկվա    Մոսկվայում բնակչությունը տագնապի մեջ: Մոսկվայի կենտրոն են տեղափոխվում զինվորականներով լցված բեռնատարներ: Ականատեսները վկայում են որ բեռնատարների շարասյուներ են տեսել Բուտիրկայի ճառագայթի, Վոլգոգրադի և Կուտոզովի պողոտաներում, մի շարք այլ փողոցներում: Նկարում համացանցում հրապարակված այդ  լուսանկարներից մեկը: 
Այդ կապակցությամբ. "քանի որ Մոսկվայում ամեն օր միտինգներ են անց կացվում, մայրաքաղաքի ամեն շրջանում արագ գործող խմբեր են ձևավորվում", ասել է ИТАР-ТАСС աղբյուրներից մեկը: Նա ավելացրել է որ բացի Ձերժինսկու դիվիզիայից,  մասնակցում են 55 -րդ զորամասի մի քանի գունդ, Մոսկվայի Ներքին զորքեր:

Բացի դրանից կարգի պահպանման համար այս օրերին Մոսկվայում են տեղաբաշխվել Ներքին զորքերի
"Пересвет" սպեցնազի ջոկատայինները:

Զանգվածային ձերբակալություններ Պիտերի կենտրոնում, հաղորդվում է որ այս ակցիայի մոտ 70 մասնակից ձերբակալվել է:


Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment