07 December 2011

Վերջին ասեկոսեներով կիսվելը օգտակար է առողջությանը:

Վերջին ասեկոսեներով կիսվելը օգտակար է առողջությանը:
Այսպիսի եզրակացության են եկել հոգեբանները: Փորձագետները հաշվել են. կանանց 85% հաճույք է ստանում ինչ որ մեկի կյանքի մանրամասներ լսելուց, իսկ ամեն տասներորդը գաղտնիք չի կարողանում պահել, -գրում է The Telegraph -ը:

Ընդ որում, վերջին բամբասանքներով լուրերը քննարկելը բարձրացնում է միասնությունը սոցիումի հետ և սեփական բարեկեցության ընկալումը: Դոկտոր Կոլին Գիլլի խոսքերով, բամբասանքները արագացնում են այնպիսի հորմոնների արտազատումը ինչպիսիք են սերոտոնինը, իջեցնելով ստրեսսի ու տագնապի զգացողությունը: Նման կերպ կապի մեջ մտնելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում:
Համանման ազդեցություն է տեղի ունենում, երբ մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ: Գումարած, բամբասելու ժամանակ, մարդիկ հաճախ ծիծաղում են: Եվ դա դրական ազդեցություն է թողնում առողջության վրա: Էվոլյուցիոն տեսանկյունից, բամբասանքը օգնում է օգտակար տեղեկություններ հավաքել վարքի, այլ անձանց բնավորության մասին, պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականներ: Այն օգնում է մեզ պաշտպանվել անհուսալի մարդկանցից, ապրել մեծ խմբերով, օգնելով հասկանալ, թե ինչն է բավարար, մասնավորապես տվյալ խմբին:
Դա նման է կապիկների համայնքի արարողակարգի, երբ կապիկները միմյանց վրայից պարազիտներ են փնտրում և հեռացնում:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment