10 December 2011

Շինեդ Օ' Կոննորը հերթական անգամ ամուսնացավ


Հայտնի իռլանդական երգչուհի Շինեդ Օ' Կոննորը (Sinead O'Connor) 2011թ. դեկտեմբերի 8 չորորդ անգամ ամուսնացավ, այս անգամ իռլանդական թերապեւտ Բարրի Հերրիջի (Barry Herridge)հետ: Նրանք իրենց հարսանիքը որոշեցին անցկացնել Լաս-Վեգասում, այն համընկավ երգչուհու կյանքի 45 -րդ ծննդյան օրվա հետ: Արարողությունը տևեց 15 րոպե: Սկզբում նորապսակները ստորագրեցին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ հետո նստեցին ավտոմեքենայի մեջ իսկ ավտոմեքենան գտնվում էր Լաս-Վեգասում գտնվող A Little White Wedding Chapel մատուռում, վարդագույն կադիլակի հետևի նստատեղերին նստած նրանք միմյանց ասացին հա: Հարսն ու  փեսան այդ փոքրիկ եկեղեցում մոմեր վառեցին և մատուռի երգչախումբը Շինեդի համար երգեց “Happy Birthday“:
Շնորհավորում ենք!
Նրանք մեղրամիսի ժամանակ էլ չունեին քանի որ հաջորդ օրը վերադարձան Դուբլին, որպեսզի մասնակցություն բերեն Amnesty Internationa 50 - ամյակին նվիրված համերգին: Հարսանիքին հատուկ հրավիրվածներ չկաին, միայն օպերատորներ, անգամ ներկա չէին գտնվում երգչուհու նախկին հարաբերություններից առաջացած 4 երեխաները:
"Մենք Բարրիի հետ որոշեցինք հատուկ Լաս-Վեգասում ամուսնանալ, որովհետև ցանկանում էինք իսկական ռոք-ն-ռոլյան հարսանիք կազմակերպել: Ես արդեն ամուսնացած եղել եմ /երեք անգամ/, բայց այն երբեք չի եղել իմ երազանքի ամուսնությունը Վեգասում: Ես հենց այսպիսի հարսանիք եմ ցանկացել, որովհետև , սա արագ է, կրոնական չէ, և նախևառաջ ռոմանտիկ է" -ասել է երգչուհին:
Օ'Կոննորը և Հերրիջը ծանոթացել էին մի քանի ամիս առաջ, օգոստոսից, այն բանից հետո երբ երգչուհին հայտարարել էր որ ցանկանում է նոր ամուսին գտնել:
"Նա պետք է լինի 44 -ից ոչ պակաս ... Նրա անունը չպետք է լինի Բրայան, կամ Նայջլ ...": Բացի դա նոր սիրեկանը պետք է լինի բավականին մազոտ: "Ինձ դուր են գալիս մազոտ տղամարդիկ, այնպես որ, շուշաթղթված և անմազ տղամարդկանց խնդրում եմ չանհանգստաանալ: Նաև նա պետք է բավականաչափ կույր լինի, որպեսզի կարծի, թե ես գեղեցիկ եմ", գրել էր Շինեյդը:

Հենց այս կոչին էլ արձագանքել էր Բարրին և նրա գրած նամակը բոլորից շատ էր հուզել երգչուհուն:

Երգչուհին հարսանիքից առաջ խոստացել էր իր բլոգում ցուցադրել հարսանեկան նկարները "Մեղքերի քաղաքից":
Նկարներում երևում է որ վարդագույն զգեստը բավական բաց էր և չի ծածկում երգչուհու մարմնի բազմաթիվ դաջվածքները:




Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment