12 December 2011

Ճապոնիայում արագ քաղաք-տապաններ են պատրաստում

«Տապաններ» - ը նման են լողացող կղզիների, որոնք հսկայական Շուշանների նման, սահելու են ջրերի ալիքների վրայով:
Դրանք տեղակայված կլինեն Խաղաղ օվկիանոսի միջին հատվածում. Այս կղզիներից յուրաքանչյուրը կտեղադրվի մի քանի հեկտար ընդհանուր մակերեսով եւ 1 կմ բարձրության չափսերով հսկայական հարթակի վրա: Այս հսկաները պետք է իրենց վրա տեղավորեն 10 000- ից մինչեւ 50 000 մարդ, որոնք եւ կապահովեն "տապանի» աշխատանքի կազմակերպումը, որի յուրաքանչյուր միավորը կունենա մոտ 11 000 տոննա քաշ:

Յուրաքանչյուր արհեստական ​​կղզում մարդկանց համար տեղակայված կլինի երկնաքեր - "կանաչ քաղաք", որպես էներգիա կօգտագործվի էկոմաքուր ալիքների էներգիան ու ծովային հոսանքները: Աշտարակները պատրաստված կլինի թեթեւ համաձուլվածքներից: Ըստ ծրագրում աշտարակների շուրջ կլինեն զբոսայգիներ, այգիներ եւ ալլեաներ, ինչպես նաեւ վարելահողեր, մարգագետիններ ու դաշտեր:
Հնարավոր ցունամիներից եւ բարձր ալիքներից պաշտպանվելու համար «տապանի» վրա կկառուցվեն փոքր ամբարտակների: Սակայն, բաց օվկիանոսում, մեծ ալիքները վտանգ չեն ներկայացնում:


Ճապոնիա պետությունը մշտապես ենթարկվում է տարբեր տարերային աղետների, այդ պատճառով զարմանալի չէ, որ նրանց մոտ առաջացել է այդ «տապանի» գաղափարը: Ճարտարագետների հավատում են, որ մոտ ապագայում, նման կերպ կկառուցվեն շատ քաղաքներ եւ նույնիսկ երկրներ: Առաջին կղզին խոստանում են որ պատրաստ է լինելու 2025թ.:
juan fernandez կղզիների բնակեցումը

Ավելի վաղ, Վենեսուելայի կառավարությունը, Չիլիի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ Էկվադորի աջակցությամբ հայտարարել էր Խաղաղ օվկիանոսյան Խուան Ֆերնանդեսի անմարդամնակ կղզիների խումբը բնակեցնելու համարձակ նախագծի իրագործման պլանի մասին: Այս կղզիախումբը մոտ 700 կմ հեռու է մայրցամաքից:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment