07 December 2011

Մարդու բուժմանը լիովին բավարարող ցողունային բջիջներ են ստացվել:

Առաջին անգամ մարդու բուժմանը լիովին բավարարող ցողունային բջիջներ են ստացվել:
7 դեկտեմբերի 2011թ.
Ցողունային բջիջների կիրառության տեխնոլոգիաները արդեն դադարել են ֆանտաստիկայի ժանրին պատկանելուց: Լոնդոնի Թագավորական քոլեջի մի խումբ գիտնականների առաջին անգամ հաջողվել է ստանալ այնպիսի որակի ցողունային բջիջներ, որը լիովին բավարարում է մարդու բուժման նպատակներով կիրառելու համար: Այդ բջիջները տեղադրվել են ցողունային բջիջների հասարակական բանկում, գրում է  The Daily Mail -ը:
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի ցողունային բջիջների բանկում (UKSBC) երկու հոսքագիծ են տեղադրված:   Բանկը պարտավոր է մինչև գիտնականներին տրամադրելը ստուգել և գնահատել դրանք: Մասնագետների խոսքերով արդեն 2014թ. դեղագործական ընկերությունները և հետազոտողները սկսելու են ցողունային բջիջների օգտագործման և աճեցման մեծ ակտիվություն ցուցաբերել:
Բջիջները, որոնց մասին խոսքը գնում է, առավել են նրանով որ կենդանական ծագում չունեն, հատուկ ստեղծված են հասարակական օգտագործման նպատակով և բավարարում են կլինիկական պահանջներին: Գիտնականները հույս ունեն որ բանկը կբավարարի աճեցման և պաշարների կուտակման վստահությունը:  Տվյալ բջիջները ունեն բոլոր հնարավորությունները դառնալու "ոսկե ստանդարտ" բջջային թերապիայում, օգնելու կուրության և վնասվածքների բուժման գործում:

Մի խումբ բրիտանացի փորձագետներ, Պիտեր Բրաուդի աշխատանքային ղեկավարության ներքո, բջիջներ են ստացել սառեցված էմբրիոններից, որոնք ստացվել են IVF անցած հիվանդներից: UUKSBC արդեն պահ են տրվված ավելի քան 90 Ցողունային բջիջների Հոսքագծեր, որոնք հարմար են հետազոտական​​ աշխատանքներում: Բայց դրանից առաջ ոչ մի գիծ չկար, որը ամբողջովին ստացված լիներ մարդուց և հարմար լիներ մարդկանց վրա փորձարկելու համար: Մի քանի ընկերություններ, այդ թվում`Pfizer եւ Advanced Cell Technology, իրականացնում կամ պատրաստվում են մարդկանց վրա իրականացնել hES բջիջների թեստեր, որոնք ստացված են էմբրիոններից, նպատակը որպեսզի տեսնեն նրանց կարողությունը բուժելու և լուծելու ողնաշարի վնասվածքներով հիվանդների տեղաշարժվելու խնդիրները և բուժելու մակուլյար դեգեներացիան:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment