27 November 2011

Ձուկը եւ ձիթապտղի յուղը գաղտնի զենք են պանկրեատիտի դեմ:

Global Look Press  27 դեկտեմբերի 2011թ.

Միացությունները, որ հայտնաբերվել են ձիթապտղի յուղի եւ ձկան մեջ, կարող է նվազեցնել պանկրեատիտի /pancreatitis-թրգմ._ենթաստամոքսային գեղձի բորբուքումներ/ ախտանիշերի ծանրությունը, սահմանել են Գրանադաի համալսարանի մասնագետները, Մարիա Բելեն Լոպեզ Միլանի ղեկավարության ներքո, հայտնում է United Press International -ը:

Ուշադրության կենտրոնում էին հայտնվել oleic թթուն, հիդրոքսիտիրոզոլը /hydroxytyrosol/ (որի բարձր կոնցենտրացիան հայտնաբերված է ձիթապտղի մեջ) եւ N-3 կիսաչհագեցած ճարպաթթուները (որը կա ձկան մեջ):

Պարզվում է, սրանք կանխում եւ մեղմում են բջջային վնասվածքների աստիճանը: Սա հատկապես նկատելի է երբ տեսնում ենք, թե ինչպես են ճարպաթթուները եւ անտիօքսիդանտները ազդում բջջային մեխանիզմների վրա, որոնք պատասխանատու են ենթաստամոքսային գեղձում տեղային բորբոքումների համար:

Այդ միացությունների գործողությունները Գրանադաի համալսարանի անդամները փորձարկել են կենդանի մոդելների վրա: Այսպիսով ապացուցվել է, որ այդ միացությունները պետք են հիվանդ ենթաստամոքսային գեղձ ունեցող մարդկանց, որպեսզի օրգանում դադարեցվի աննորմալ բորբոքա - թթվաօքսիդացումը:
Մեջբերումներ անելիս հղումը lurerarm բլոգին պարտադիր է:
Post a Comment