26 December 2011

Ծառուկյանը գնեց Լատվիայի «Ռիգա» հյուրանոցը:(լրացված)

Ծառուկյանը գնեց Լատվիայի  «Ռիգա» հյուրանոցը:
Ըստ 1in.am ունեցած տեղեկությունների (որը արդեն հաստատվել է) ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 56.3 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող «Ռիգա» հյուրանոցը եւ դարձել է «Ռիգա» հյուրանոցի սեփականատերը::

Անցյալ շաբաթ լատվիական ռուսալեզու Rus.db.lv կայքը հայտնել էր, որ «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր Բենիամին Գուրևիչը 30 մլն լատիով (շուրջ 56.3 միլիոն ԱՄՆ դոլար) հյուրանոցը գրավադրել է Հայաստանի քաղաքական գործիչ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանին:
Նման կերպ Հայաստանը բարգավաճ դարձնելը կարելի է համեմատել ներկա վարչապետի կողմից Հայաստանի պարտքը եռապատկելու, զանգվածային արտագաղթի եւ մնացող ժողովրդի օրեցօր վատացող վիճակի ֆոնին -առաջ Հայաստան գոչելուն:  Ստացվում է դրսում աշխատող հարազատների կողմից ուղարկված եւ Հայաստանի ներսում, ժողովրդից, բառի բուն իմաստով քամված այդ փողը դուրս է հանվում,  նշանակում է ՀՀԿ-ԲՀԿ, էլ ով կա Քոչարյանի ստեղծած կոալիցիայում, ապացուցում է, որ կոալիցիա է ոչ թե հանուն այլ ընդդեմ Հայաստանի: 
Այս թեմայով նայեցեք նաեւ այս օրերին մեկ այլ ԲՀԿ-ական, Հ. Հայրապետյանին պատկանող բիզնեսի վաճառքին վերաբերվող եւ  թերթերից մեկում այդ մասին տպված այս հոդվածը. «Հայաստան» հանրախանութի սեփականատերը վաճառում է իր բիզնեսները` Դուբայում գործարան կառուցելու համար:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment