06 December 2011

«Փարիզյան սուրճ» սրճարանը ապամոնտաժվում է:


Աբովյան 23 հասցեում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանը, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ պետք է ապամոնտաժվի: Վալերի Գործունյանը իր բիզնեսը Հայաստանում հիմնել է դեռ 1995 թ., սակայն նրա հավաստմամբ` իր բիզնեսի նկատմամբ ներկա հայաստանյան իշխանությունը մշտապես խոչընդոտներ է ստեղծում: Ապամոնտաժումը իշխանությունները արդարացնում են սրճարանի անճաշակությամբ, բայց Գործունյանի ասելով Փարիզում սրճարանները այդպես են, "եթե դա անճաշակ են համարում, ուրեմն ամբողջ Փարիզն է անճաշակ և տգեղ", -առաջին լրատվականին տված հարցազրույցում ասել է կին գործարարը:
Ո՞վ գիտի գուցե քաղաքապետին էլ են ճնշում և նման ճնշումների պատճառով էլ հրաժարական տվեց նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment