27 December 2011

Բարձր խոլեստերինի դեմ լավագույն միջոցը տավարի միսն է:

Global Look Press  26 դեկտեմբերի 2011


Որպեսզի խոլեստերինի մակարդակը ցածրացնեք, հետազոտողները խորհուրդ են տալիս տավարի միս օգտագործել, - գրում է The Times of India -ն, հղում անելով ամերիկյան American Journal of Clinical Nutrition ամսագրին:
Փենսիլվանիա համալսարանի աշխատակիցները հաստատել են. ամենօրյա ռացիոնում տավարի մսիառկայությունը բերում է ընդհանուր խոլեստերինի ցուցանիշների նվազեցման եւ, մասնավորապես, «վնասակար խոլեստերին» նվազեցման: Եվ այս հանգամանքը շատ կարեւոր է սրտի խնդիրներ ունեցողների համար:

Դիետայի ազդեցությունը, գիտնականները փորձարկել են, չափավոր բարձր խոլեստերինով մի խումբ կամավորների վրա: Հետազոտողները տավարի մսի զանազան չափի սպառումներ են ուսումնասիրել եւ հետեւել են, թե ինչպես է փոխվել խոլեստերինի մակարդակը:

Արդյունքում, 113-153 գրամ մսի օգտագործումը 10% - ով նվազեցրել է «վատ» խոլեստերինի կոնցենտրացիան: Փորձագետների խորհուրդ են տալիս միսը ընդգրկել Ձեր ամենօրյա սննդում, մերժելով այն նախապաշարմունքը, եւ համոզմունքը, որ միսը, ընդհակառակը, վնաս է արյան անոթներին եւ սրտին:

Մեջբերումներ անելիս հղումը blog.lurerarm.asia պարտադիր է:
Post a Comment