31 December 2011

Ամենացանկալի մարզուհիների ռեյտինգը ըստ Google որոնումների համակարգում հարցումների վիճակագրության: /10 լուսանկար/

Totalprosports.com  30 դեկտեմբերի 2011թ.
Թույլ սեռի ներկայացուցիչ մարզուհիների հրատարակված ռեյտինգի ցուցակի մեջ, տասից յոթը թենիսիստուհիներ են:
Առաջին տեղը զբաղեցնում է ամերիկյան թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը անհատական եւ զուգախաղերում հաղթահարել է Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերը,
: Մեկ տարվա մեջ նրանով է հիացել 125 միլիոն մարդ:

Երկրորդ տեղում ռուսաստանցի Մարիա Շարապովան է, 2011 թ. WTA մրցումներում արժանացել է 2 տիտղոսների: (54,7 մլն. որոնողական հարցում:
Առաջին եռյակը եզրափակում է դանիացի Քերոլայն Ոզնիացկին (37.2 մլն):
Չորրորդ տեղում Աննա Կուռնիկովան (36,7 միլիոն):
Չնայած վերջին պաշտոնական խաղը անց է կացրել 2003 թ., բայց մինչեւ այժմ չի իջնում փայլուն ամսագրերի էջերից:
5 -րդ տեղում ամերիկուհի Վինուս Ուիլյամսն է (30.5 մլն), թենիսիստուհիներից միակ եռակի օլիմպիական չեմպիոնուհին:
Առաջին տասնյակում են նաեւ դահուկավազորդուհի օլիմպիական չեմպիոնուհի Լինդսեյ Վոնը (22.6 մլն.),  ավտոմրցարշավորդուհի Դանիկա Պատրիկը (14.5 մլն.), ԱՄՆ կանանց ֆուտբոլի հավաքականի  դարպասապահ Հոուպ Սոլոն (9.04 մլն.), սերբ գեղեցկուհի Անա Իվանովիչը (12.3 մլն.) եւ նրա զուգընկերուհի եւ ոչ պակաս գեղեցկուհի Մարիա Կիրիլենկոն (3,54 մլն):
Նկարները տեղադրված են ըստ նշված հերթականության:



Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment