14 January 2012

Փորձագետների կոչ են անում շաբաթը 2 օր լրիվ հրաժարվել ալկոհոլից:

14 Հունվարի 2012 guardian 9 January 2012
Լուսանկարը. Cathal McNaughton / PA
Շաբաթվա մեջ առնվազն երկու օր անձը պետք է լիովին զերծ մնա ալկոհոլից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին կից, գիտական ​​եւ տեխնիկական կոմիտեի փորձագետները: Փորձագետները կոչ են անում փոփոխության ենթարկել ալկոհոլի օգտագործման պաշտոնական ուղեցույցը, հայտնում է BBC-ն:

Պետք է ասել, որ 1987 թ սահմանվել է շաբաթվա առաջարկվող «առավելագույնը»: Տղամարդկանց համար դա ալկոհոլի 21 միավորն է, կանանց համար` 14: 1995 թ, տղամարդկանց արդեն խորհուրդ չեն տալիս խմել ավելի քան 3-4 միավոր մեկ օրվա ընթացքում: Կանայք պետք է սահմանափակեն մինչեւ 2-3 միավոր օրական: Բացի այդ, մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ ընդունելուց հետո, ավելի լավ է 48 ժամվա ընթացքում ոչինչ չխմել, ասվում է հին հրահանգում:

Միեւնույն ժամանակ, հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 90% - ը լսել է ալկոհոլային միավորների մասին, բայց քչերն են իմացել, թե ինչքան է մեկ միավոր գինու իրական ծավալը: Եւ միայն 13% -ն է հետեւել ալկոհոլի սպառման միավորների մասին կազմված առաջարկություններին:

Ըստ փորձագետների, մարդկանց պետք է ավելի հստակ ցուցումներ տալ: Այսպիսով, այսուհետ նպատակահարմար է ժուժկալություն, առնվազն երկու օր շաբաթվա մեջ չխմել: Իսկ պրոֆեսոր Ալան Մարիոն - Դեւիսը համոզված է, որ «օրվա խմելու նորմա» բառերը կարող է մարդկանց մոտ սխալ տպավորություն ստեղծել, որ ամեն օր խմել լավ է:
 հղումը  պարտադիր է:
Post a Comment