11 January 2012

Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում -50°C եւ ավելի ցածր ջերմաստիճան է:

vesti.ru  եւ այլ աղբյուրներ.
Յակուտիայում եւ Հեռավոր Արեւելքում մոլեգնում են անոմալ ցածր ջերմաստիճանները: Սիբիրյան գետերը մինչեւ հատակը սառած են: Յակուտիայում սառնամանիքները ուղեկցվում են ուժեղ մառախուղով:
Տաք է միայն Կուրիլյան կղզիներում, որտեղ ջերմաստիճանը -7°C -11°C է:
Սախա /Յակուտիայի/ հանրապետության հսկայական տարածքներում -50°C աստիճանից ավելի ցածր սառնամանիքներ են տիրում: Չորեքշաբթի առավոտյան Յակուտիայի Տատտինյան շրջանի շրջկենտրոն Իտիկ-Կուելից /Ытык-Куел/ ստացված տեղեկության համաձայն մի քանի բնակավայրերի ջերմաչափի սանդղակներում սնդիկի սյունը իջել է մինչեւ -58°C, -60°C, սակայն պաշտոնական հաշվետվությունում հաղորդվել է -56°C: Սա արդեն տիեզերական ջերմաստիճան է, մոտավորապես այդքան է Մարս մոլորակի վրայի միջին ջերմաստիճանը: Բնակչության թիվը այդ շրջանում 17 հազար է, բոլոր դպրոցներում հետաձգվել են պարապմունքները, փակվել մանկապարտեզները:  Բնակչությանը մշտապես նախազգուշացվում է գերսառեցման վտանգի մասին:
Սպասվում է որ Յակուտիայում այսօր ցերեկը ջերմաստիճանը կլինի -55°C, Ռուսաստանի ԱԻՎ հաղորդել են որ սառնամանիքները չեն խախտել հանրապետության բնականոն կյանքը եւ այդ ջերմաստիճանը սովորական բան է այդ կողմերի համար:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment