11 January 2012

Իսպանիան տուրիստներից 53 մլրդ. եվրո եկամուտ է ստացել:

11 հունվարի 2012թ. dp Արտասահմանի զբոսաշրջիկներից ստացված եկամուտը Իսպանիայում անցյալ տարի մոտ €53 մլրդ. կազմել, որը 8,1% ավելի է 2010թ. համապատասխան ժամանակաշրջանից, - երեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հաղորդել է Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ տուրիզմի նախարար Խոսե Մանուէլ Սորիյան:

«Արդեն չորորդ տարին աննդմեջ մենք Իսպանիա այցելող արտասահմանցի զբոսաշրջիկների քանակի աճ ենք արձանագրում:  Անցյալ տարի մենք ընդունել ենք 56,91 միլն. արտասահմանցի հյուրերի», – ասել է նախարարը եւ ընթացիկ տարում նոր աճ է կանխատեսել:

Սորիան նշել է, որ տուրիստներից ստացվող եկամուտը Իսպանիայի ՀՆԱ -ի 10,2% է կազմում եւ գրավում է հինգերորդ տեղը, հյուրանոցային եւ տրանսպորտի (22%), պետական ղեկավարման (16,9%), արդյունաբերության պետական ղեկավարման (14,8%) եւ շինարարության 10,9%) բիզնեսներից հետո:

Անցյալ տարի տուրիստները Իսպանիայում օրական €101,6 են ծախսել, զբոսաշրջիկների ամենապոպուլյար հանգստավայրերն են Կանարյան եւ Բալեարյան կղզիները, Վալենսիան եւ Անդալուսիան:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment