03 January 2012

Թեհրանը աշխարհին վախեցնում է Ամանորյա տեսանյութով:

Իրանը, Պարսից ծոցի միջազգային ջրերում իր ծավալներով աննախադեպ խոշոր ռազմածովային զորավարժությունների վերջին 10 - րդ օրը, հաջողությամբ փորձարկել է երկու հեռահար հրթիռներ եւ այն ցուցադրել է իրանական հեռուստատեսությամբ:
«Այսօր մենք փորձարկել ենք ներքին արտադրության հրթիռներ: Այսօր կտեսնենք այդ հրթիռային համակարգերը, որ տեղակայված են իրանական նավատորմի նավերի վրա: Այն ունի հատուկ հեռահար հնարավորություններ, եւ հնարավորություն կտա դիմակայել ցանկացած թշնամու ինչպիսիք Իսրայելը կամ ԱՄՆ », - ասել է  իրանական նավատորմի հրամանատար, Սեյիդ Մահմուդ Մուսավին:
Ի պատասխան տնտեսական պատժամիջոցների, Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելին եւ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերին,  փակել նավթի արտահանման Հորմուզի նեղուցով անցնող ամենակարեւոր ստրատեգիական ճանապարհը, որը կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի եւ  մնացած աշխարհի հետ: Որով օրական տեղափոխվում է 15 մլն. բարել եւ համաշխարհային նավթի 90 % -ը:  Ընդ որում, իրանական նավթի էմբարգոի ԵՄ - ն որոշումը ակնկալվում է որ կկայացվի մինչեւ այս ամսվա վերջ: Բեյրութում Մերձավոր Արեւելքի հետազոտությունների կենտրոնից, Հաշեմ Ջաբերը /Dr. Hishema Jaber/ կարծում է, որ Արեւմուտքի գործողությունները  պայթունավտանգ իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում:
video telegraph.co.uk



Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment