12 January 2012

Մարիխուանան ծխախոտից անվտանգ է, ապացուցել են մասնագետները:

Եթե մարդը երբեմն մարիխուանա է ծխում, դա չի ունենում տեւական բացասական ազդեցություն թոքերի աշխատանքի վրա, ասում են Ալաբամաի եւ Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները: Այս եզրակացությունը նրանք արել են, գնահատելով 5000 մարդկանց վիճակը, ովքեր օգտագործել են թմրանյութեր եւ ծխախոտ են ծխել, հաղորդում է ABC News -ը:

Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների թոքերի ծավալը, եւ թե ինչպիսի հեշտությամբ են դրանք օդով լցվում: Հաջորդ 20 տարիների ընթացքում, հետազոտությունը մի քանի անգամ կրկնվեց: Պարզվեց, սովորական ծխողների կարգավիճակը վատթարացել է, իսկ նրանք, ովքեր օգտագործել են մարիխուանա, ոչ (բացառություններ են միայն, մարդիկ, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ թմրանյութ):

Այդ իսկ պատճառով, դոկտոր Ստեֆան Կերտեզը սահմանում է. մարիխուանայի չափավոր սպառումը ընդհանրապես անվնաս է: Հարկ է նշել, որ հարցման մասնակիցները միջինը 2-3 անգամ են մարիխուանա ծխել ամսվա ընթացքում, սակայն սովորական ծխախոտ ծխողները ծխախոտի մասին հիշել են մեկ օրվա մեջ 8 անգամ:

Գիտնականները նաեւ սահմանում են.` որպես կանոն չափահաս մարդը 4 լիտր օդ է մեկ վայրկյանում շնչում: Բայց մարդիկ, ովքեր մարիխուանա են ծխում - 4 լիտր եւ լրացուցիչ 50 մլ.: Հետեւաբար, թոքերի աշխատանքը բարելավվում է:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment