11 January 2012

Դուբայի Burj Al Arab հյուրանոցում անորակ սնունդ են վաճառել:


Չորեքշաբթի, 11 Հունվարի 2012 թ. td-travel
ԱՄԷ խոշոր սկանդալ է տեղի ունեցել, որում ներգրաված են հայտնի Բուրջ Ալ Արաբ /Burj Al Arab/ հյուրանոցի ավագ խոհարարը եւ մսագործը: Խոհանոցի աշխատակիցները մեղադրվում են մատակարարներից խոշոր չափի կաշառք վերցնելու եւ անորակ ծովամթերք պատվիրելու համար, որով հանգստացող զբոսաշրջիկների համար ուտեստ է պատրաստվել:

Burj Al Arab հյուրանոցի ծագումով հնդիկ ավագ խոհարարը, մեղադրվում է հյուրանոցի էլեկտրոնային ցանց անօրինական մուտք գործելու եւ այնտեղից մատակարար ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ հեռացնելու համար, որոնք հյուրանոցի խոհանոցի համար մթերքներ են առաջարկել: Խոհարարը տեղեկություն է թողել միայն այն ընկերությունների մասին որոնք իրեն կաշառք են առաջարկել: Խոհանոցի մյուս աշխատակիցը ավելի քան $10 հազ. դոլար կաշառք է վերցրել հյուրանոցի չափանիշներին չհամապատասխանող անորակ ծովամթերք գնելու համար:

Դատավարության արդյունքում անձնակազմը ամեն ինչ խոստովանել է, եւ ետ է վերադարձրել բոլոր գումարները, որոնք ստացվել են մատակարարներից եւ խոշոր տուգանք է վճարվել Էմիրաթների գանձապետարանին: Դուբայի քրեական դատարանը հետաձգել է, գործի քննության ավարտը մինչեւ այս տարվա փետրվարի 12:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment