27 February 2012

Նեպալում մի ծերունի է ապրում որի հասակը 54,5 սմ է:


Նեպալի 72 -ամյա բնակիչ Չանդրա Բահադուր Դանգին, Գինեսի գրքում է հայտնվել որպես աշխարհի ամենափոքր մարդ: Նրա հասակը կազմում է ընդամենը 54,6 սմ, որը հավասարազոր է փոքր երեխայի հասակի եւ 5,6 սմ ավելի պակաս է, քան նախկին ռեկորդակիրը - ֆիլիպինցի Ջունրի Բալուինգան, որը մինչեւ 60 սմ "աճել" էր:
12 կգ քաշով նեպալցին ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ մարդը` Գինեսի գրքի ամբողջ 57 -ամյա պատմության ընթացքում, նշում է "segodnya.ua": Չանդրա Բահադուր Դանգին բնակվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ հեռավորության վրա գտնվող խուլ լեռնային գյուղում: Նրա 5 եղբայրները միանգամայն նորմալ հասակ ունեն:
Սակայն զարմանալի է ռեկորդակրի ոչ միայն հասակը, այլեւ այն, որ նա ապրել է մինչեւ 72 տարեկան եւ շարունակում է ապրել: Ընդ որում նախկինում նրանով ոչ ոք առանձնապես չէր հետաքրքրվել: Դանգին միշտ իրեն լավ է զգում, բժիշկներին երբեք չի դիմել անգամ լուրջ հիվանդության դեպքում: Բոլոր հիվանդությունների դեմ լավագույն միջոցը նեպալցին համարում է տաք ջրում լուծված քրքում(լատ. Curcuma), գրում է siteua.org -ը: Դանգին իր օրվա հացը հոգում է իր աշխատանքով` հատուկ տակդիրներ պատրաստելով եւ համագյուղացիների համար գլխարկներ պատրաստելով եւ դրանք վաճառելով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment