29 February 2012

Գիտնականները հազրեվարդում հայտնաբերել են ուղեղի գործառույթը բարելավող բաղադրիչ

astrazip.net 27 փետրվարի, 2012
Ըստ էության, հազրեւարդի /նաեւ խնկունի (Rosemary)/ յուղի կազմում գտնվող միացությունը օգնում է բարելավելու ճանաչողական կատարողականը, - ասվում է, Նորթումբրիի համալսարանի աշխատակիցներ Մարկ Մոսսի եւ Լորեն Օլիվերի վերջին զեկույցում: Խոսքը գնում է 1.8-cineole մասին, - գրում է The Times of India -ն:
Միացությունը փորձարկվել է 20 կամավորների վրա, ովքեր ենթարկվել են խնկունու յուղի ներգործությանը: Վերցված արյան նմուշները ցույց են տվել, ինչքան 1.8-cineole կոնցենտրացիա կա մարմնում: Այս տվյալները համեմատվել են մասնակիցների տրամադրության եւ այլ ցուցիչների վրա.հետ:

Այսպիսով, որքան բարձր է համակենտրոնացումը, այնքան մարդիկ իրենց լավ են դրսեւորել (յուղը դրական է ազդում ճանաչողական գործառույթի վրա): Հնարավոր է դա պայմանավորված է նրանով, որ խնկունին խանգարում է neurotransmitter acetylcholine տրոհմանը: Բայց տրամադրության վրա կատարած ազդեցությունը միանշանակ չէ: Գումարած, յուղը չի բարձրացրել ուշադրությունը ու զգոնությունը:

Ինչ վերաբերում է 1.8 cineole -ին, այն լորձաթաղանթի միջոցով հեշտությամբ արյան մեջ է անցնում: Փոքր չափի շնորհիվ ` նրա մոլեկուլները ազատորեն անցնում են ուղեղի հեմատոէնցեֆալ շեմը: 1,8 - cineole կարելի է գտնել բազմաթիվ բույսերում, ներառյալ խնկունին կա նաեւ էվկալիպտում, դափնում, օշինդրում եւ եղեսպակիում (шалфей):
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment