29 February 2012

Ծոմ պահելը պահպանում է ոչ միայն մարմինը այլեւ ուղեղը:

Global Look Press 28 փետրվարի, 2012
Եթե շաբաթը երկու օր ​​ծոմ պահվի, կարելի է  խուսափել ծեր հասակում ուղեղի կրճատումից: Տեսականորեն նման մոտեցումը կօգնի պաշտպանվել սրտի հիվանդություններից, շաքարախտից եւ նույնիսկ քաղցկեղից, - գրում է The Daily Mail -ը: Ըստ բժիշկների, ծոմը (սննդի նվազեցումը մինչեւ օրական 500-800 կալորիա) նախաձեռնում է օրգանիզմի համար օգտակար հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխություններ:

Ակնհայտ է, որ կալորիաների կրճատումը հանգեցնում է քաղցկեղի եւ շաքարախտի հետ կապված հորմոնի գործոնի աճի կրճատման: Այն նաեւ նվազեցնում է «վատ խոլեստերինի "  եւ տրիգլիցերիդների համակենտրոնացումը արյան մեջ, իսկ ազատ ռադիկալները ճնշվում են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծոմ պահելը նաեւ նվազեցնում է բորբոքումները: Այս ամենը դրական ազդեցությամբ է անդրադառնում ուղեղի վիճակի վրա:

Պրոֆեսոր Մարկ Մեթսոնը այս մոտեցման դրական ազդեցությունը համեմատում է մարզասրահում անցկացվող մարզումների հետ: Նրա խոսքերով, կալորիաների նվազեցումը ուղեղը պաշտպանում է Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդություններից: Համաձայն զեկույցի, որը կհրապարակվի Nature Neuroscience ամսագրի նոր համարում, սպառվող կալորիաների ծավալի նվազումը պաշտպանում է բջիջները, դրանք դարձնելով սթրեսի նկատմամբ առավել դիմացկուն:

Դա հիմնականում պայմանավորված է "ախորժակի հորմոնների " - գրելինի եւ լեպտինի վրա կատարված ազդեցությամբ: Երբ մարդու քաշը նորմալ Է, այդ հորմոնները նպաստում են  ուղեղի նոր բջիջների աճի, հատկապես հիպպոկամպում: Հետեւաբար, գիրությունը, ծեր հասակում պայմանավորում է հիմնականում ճանաչողական խնդիրների հետ:

Բայց նույնիսկ արդեն ստացված վնասը, ըստ էության խիստ դիետայի դիմելու դեպքում անշրջելի չէ:  Ճիշտ է, դա մինչ այժմ ապացուցվել է միայն կրծողների վրա: Բայց ասթմատիկների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիետան 90% - ով իջեցրել է  բորբոքային մարկերներների կոնցենտրացիան, դրա հետ մեկտեղ մարդիկ ավելի հանգիստ են շնչում:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment