29 February 2012

Աշխարհի ամենաերկար կամուրջը:

Ցինդաո Գայվան /Qingdao Gayvan/: Աշխարհի ամենաերկար կամուրջը:
Կամուրջը վերջերս Է կառուցվել: Այն հսկայական Ցզյաոչժոու ծոցի միջով Ցինդաո քաղաքը կապում է Շանդոնգ նահանգի Հուանդաո քաղաքին: Այս պահին սա 42.5 կմ երկարությամբ աշխարհի ամենաերկար կամուրջն է, որը գրեթե 4 կմ -ով երկար է նախորդ ռեկորդակրից, Լուիզիանայի Պոնչարտրեյն լճի վրայով գցված կամուրջից:

Վեց գծանի կամուրջը կարող է օրական մինչեւ 30 000 ավտոմեքենա բաց թողնել, այն նվազեցրել է Ցինդաո քաղաքի կապը արվարձանների հետ, այժմ հեռավորությունը մեքենայով ընդամենը 20 րոպե է տեւում, իսկ մինչեւ կամուրջը կառուցելը այդ ճամփորդության տեւել է մի քանի ժամ: Կամրջի շինարարության վրա ծախսվել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ցինդաո գայվանը եզակի է նաեւ նրանով, որ դա պարզապես կամուրջ չէ, նրա ծրագիրը ներառում է նաեւ բազմաբնույթ ճանապարհներներ եւ դրանց մակարդակի լուծումներ, իսկ մեջտեղում կա արհեստական ​​կղզի, որտեղ կարելի է կանգ առնել եւ հանգստանալ: /6 ֆոտո/


կամուրջի պատկերը արբանյակից

Աշխարհի Շուրջ | Սկզբնաղբյուր: http://lifeglobe.net/
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment