28 February 2012

Լավագույն դերասանները:

Լավագույն տղամարդու դերակատարության համար ''Օսկար'' է ստացել Ժան Դյուժարդեն, նա "Արտիստ" ֆիլմի գլխավոր դերակատարն է, մրցանակը շնորհվել է Լոս Անջելեսում կայացաժ "Օսկարների" հանձնման 84 -րդ արարողակագարգի ժամանակ, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից: Բացի նրանից մրցանակին հավակնում էին նաեւ Ջորջ Կլունին("Հետնորդները"), Բրէդ Պիտը ("Մարդը, որ փոխեց ամեն ինչ") եւ Դեմիան Բիշիրը ("Լավագույն կյանք"):
Նույն արարողակարգում լավագույն կանացի դերակատարության համար "Օսկար" է հանձնվել Մերիլ Ստրիպին, որը "Երկաթե լեդի" ֆիլմի գլխավոր դերակատարուհին է: Նրանից բացի մրցանակին հավակնում էին Գլեն Կլոուզը ("Խորհրդավոր Ալբերտ Նոբս"), Վիոլա Դեւիսը ("Ծառայողը"), Ռունի Մարան ("Վիշապի դաջվածքով աղջիկը") եւ Միշել ՈՒիլյամսը ("7 օր ու գիշեր Մերիլենի հետ") Սա Ստրիպի 3 -րդ "Օսկարն" է: Մինչ այս նա այդ մրցանակին է արժանացել 1980թ -ին եւ 1983 -ին:
Post a Comment