27 February 2012

Թուրքիայում իրականացվել է աշխարհում առաջին չորս վերջույթների փոխպատվաստում

RTVi 27 փետրվարի, 2012

Թուրք վիրաբույժները իրական առաջընթաց են կատարել փոխպատվաստման ուղությամբ, առաջին անգամ պատվաստելով հիվանդի բոլոր չորս վերջույթները: Վիրահատությունը, որն իրականացվել է Անկարայի Հաջեթթեպ համալսարանական հիվանդանոցում, ընթացել է մոտ մեկ օր, հայտնում է Xinhua -ն:

Հայտնի է, որ վերջույթները փոխպատվաստել են մահացած անձից: Սակայն ավելի ուշ, բժիշկները ստիպված էին հեռացնել ձախ ոտքը: Ըստ համալսարանի ռեկտոր դոկտոր Մուրատ Թունսերի, մեկ վերջույթը ստիպված եղան հեռացնել, քանի որ հիվանդի սիրտ անոթային համակարգը չէր կարողանում հաղթահարել եւ արյան շրջանառություն ապահովել փոխպատվաստված ոտքում:

Dr. Tuncer -ը ասում է որ ձեռքերը եւ մնացած մեկ ոտքը նորմալ են գործում, եւ հիվանդի վիճակը գնահատվում է որպես կայուն: Ի դեպ, հանգստյան օրերին թուրք փորձագետները նույնպես ամբողջովին փոխպատվաստել են հիվանդի երեսը, սա երկրորդ նման վիրահատությունն է երկրում:

Պետք է նշել, որ հունվարին Միջերկրածովյան համալսարանական հիվանդանոցում, մասնագետները իրականացրել են աշխարհում առաջին երեք վերջույթների (երկու ձեռքերի եւ մեկ ոտքի) փոխպատվաստում: Բայց այդ վիրահատությունը ձախողվեց: Այն ժամանակ բժիշկները, ինչպես այս դեպքում ստիպված էին հեռացնել մեկ ոտքը, հյուսվածքային անհամատեղելիության պատճառով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment