28 February 2012

Ո՛չ մեծամասնական ընտրակարգին համատեղ ակցիան:

Ինչու է ավազակապետությունը դեմ մեծամասնական ընտրակարգը վերացնելուն:
Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներում, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը իր ելույթում ընդգծեց հետեւյալ փաստը. - "Վարչական, ֆինանսական, կրիմինալ ծավալուն ռեսուրսներ գործադրած հանրապետականն անգամ համախմբված ըընդդիմության բացակայության պայմաններում, 2007 թ. ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով կարողացավ յուրացնել ընդամենը 34 % ձայն, սակայն, շնորհիվ մեծամասնական համակարգի՝ ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն։"
Այսօր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը միավորել է մի շարք քաղաքական ուժերի ՝ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ, որոնք «Ո՛չ մեծամասնական ընտրակարգին», «Անհաստագլու՛խ ազգային ժողով», «ԱԺ՛ -նառանց հանցագործների» եւ այլ նմանատիպ պաստառներով համատեղ ակցիա անցկացրին ԱԺ-ի առջև:
Ակցիան վաղը շարունակվելու է, քանի որ վաղը ժամը 12.00-ին՝ Ազգային ժողովում մեծամասնական և համամասնական ընտրակարգի վերաբերյալ քվեարկություն է լինելու:


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment