27 February 2012

Պարացետամոլը վերացնում է հուզական ցնցումների տհաճ զգացումը:

Global Look Press 27 փետրվարի, 2012
Նեյրոլոգները /Neuroscientists/ պարզել են, որ զգացմունքային ցավը, մշակվում է ուղեղի նույն տարածքում, որում եւ ֆիզիկականը: Ինչպես պարզվել է, հուզական ցավի զգացումը, օրինակ, բաժանումը զուգընկերոջից, արձագանքվում է ցավազրկող դեղորայքի ընդունումով, - գրում է The Daily Mail -ը:

Այս եզրակացությունը կատարվել է Կալիֆորնիայի
համալսարանում, 62 կամավորների մասնակցությամբ երեք շաբաթ ընթացող հետազոտությունից հետո: Նրանց առաջարկվել է ընդունել պարացետամոլ կամ պլացեբո /Placebo/: Միեւնույն ժամանակ, պահանջվում էր ամեն երեկո արձանագրել վիճակը: Այդպիսով, մարդիկ, ովքեր ընդունել էին 1000 միլիգրամ(մոտ երկու հաբեր) անզգայացուցիչ, քիչ էին բողոքում զգացմունքային ցավից:


Ցավազրկողները փորձարկվեցին նաեւ այլ փորձերի շրջանակներում: Մասնակիցները համակարգչային խաղեր խաղացին, որը արդյունքում նախաձեռնում էր մերժվածության զգացումներ: Միեւնույն ժամանակ իրականացվում էր ուղեղի սկանավորում, որը ցույց տվեց, որ սոցիալական մերժվածության ցավը, մշակվում է cingulate գոտու առաջնային հատվածում, անհրաժեշտ նաեւ ֆիզիկական ցավի մշակման համար:

Հետագայում, ցավազրկողների ընդունումից հետո սկանավորումը կրկնվեց: Գիտնականները տվյալ շրջանում ակտիվ գործունեության կրճատում բացահայտեցին: Հավանաբար մոտ ապագայում, բժիշկները կարող են սահմանել կանոնավոր ցավազրկողների ընդունում նրանց համար, ովքեր հարազատներին կորցրել են ու տառապում են վշտից: Սակայն փորձագետները խորհուրդ չեն տալիս ցավազրկողներ ընդունել նրանց, ովքեր ցանկանում են ազատվել տրավմատիկ փորձից առաջացած տհաճ զգացումներից, քանի որ զգացմունքային ցավը մեծ դեր ունի սովորեցնելու առումով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment