26 February 2012

Աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակը:

Աշխարհի ամենահարուստ երկրների ցուցակը ըստ Forbes ամսագրի:
Աղյուսակը կազմված է ըստ երկրների տարեկան մեկ շնչին ընկնող միջին եկամուտի:
նկարը  rappler.com


Սա 15 ամենահարուստ երկրների ցուցակն է, ինչպես տեսնում եք առաջին տեղում Կատարն է, որտեղ տարեկան մեկ շնչին ընկնող միջին եկամուտը հավասար է 88 հազար 222 դոլար, այսինքն այդ երկրի ամեն բնակչի ամսեկան միջին եկամուտը 7000 դոլարից ավելի է:
Այժմ տեսնենք աշխարհի 182 երկրների բաժանված բնակչության եկամուտների դինամիկայի եւ կանխատեսման ցուցակը եւ Հայաստանի զբաղեցրած տեղը ցուցակում:
Նայելով ներքեւի աղյուսակին կարելի է ենթադրել որ մենք վրացիներից լավ ենք ապրում , Հայաստանը մեկ շնչին ընկնող 5,630 դոլար տարեկան եկամուտով 114 -րդ տեղում է, Վրաստանը 115-րդ: Դա հավանաբար կարելի է բացատրել Հայաստանի բեւեռվածությամբ աշխարհի "ամենաառաջատար" երկրներից լինելու հանգամանքով, իրականում Վրաստանում բնակչության վիճակը շատ ավելի լավ է, եթե հակառակը լիներ հայաստանցիները վերջին տարիներին չէին արտագաղթի դեպի Վրաստան: Պարզ ասած աղյուսակը երեւի կազմվում է հետեւյալ կերպ. վերցվել են Քոչարյանի, Սեռժի... ընտանիքների, կամ իրենց դոդի տեղ դրած ների եւ այլ , եկամուտները եւ բաժանել են Հայաստանի բնակչության թվին, ստացվել է Հայաստանի յուրաքանչյուր բնակիչը անկախ տարիքից միջին հաշվով  ունի 2 միլիոն 178 հազար դրամ եկամուտ, որը հավասար է ամսեկան ավելի քան 181 հազար դրամ եկամուտի:
Հայաստանի բեւեռվածության մասին մեկ այլ թվեր. 1991թ. Հայաստանի ազգային եկամուտը ըստ Համաշխարհային Բանկի եղել է 6 միլիարդ 859 միլիոն դոլար, 1993թ. պատերազմի տարիներին ըստ ՀԲ -ի միջինը տարեկան 3 միլիարդ 400 միլիոն դոլար, 2010թ. ըստ նույն աղբյուրի այդ թիվը կազմել է 17 միլիարդ 502 միլիոն դոլար, ավելի քան 2,5 անգամ ավելի շատ քան ՍՍՀՄ -ի ժամանակ էր եւ ցուրտ ու մութ տարիներից ավելի քան 5 անգամ շատ, բայց հիմա թշվառ վիճակում հայտնվածների թիվը շատ ավելին է:
"Աշխարհը բավարար մեծ է, որպեսզի բոլորի կարիքները բավարարի, բայց շատ փոքր է որ բավարարի մարդկային ագահությունը:" _Մահաթմա Գանդի.


Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Post a Comment